Այցելություն արագիլների մասին սեմինարին

Այսօր մենք մեր դասարանով գնացինք քոլեջ սեմինարի, այնտեղ մեզ պատմեցին արագիլների մասին տարբեր բաներ, և հարցեր տվեցին։ Մենք իմացանք, որ կա երկու տեսակ արագիլ, սև և սպիտակ։ Սևերը բնակվում են ժայռերում, իսկ սպիտակները, նրանց սարքած բույներում։ Իմացանք, որ գոյություն ուներ մի կազմակերպություն NEBU անունով, որոնք կեղտոտված արագիլներին մաքրում էին, որ շնորհիվ նրանք կարողանում էին թռչել։ Իմացանք նաև, որ նրանք բույնից նետում նրանց հիվանդ ձագերին։ Ահա սա էլ իմ պատումը մի սեմինարի մասին։

Սողուններ

Սողունների ներքին կառուցվածքը

Սողունները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ, նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել սողունները:

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

giphy.gif

1. Բարդ և նուրբ շարժումների կարգավորում և կոորդինացիա. լավ զարգացած ուղեղիկը և առջևի ուղեղը թույլ են տվել հաղթահարել տվյալ խնդիրը:

2. Ինտենսիվ տեղաշարժ ցամաքում. սողունների կմախքում գոտիների և վերջույթների զարգացումը հնարավոր են դարձրել ակտիվ տեղաշարժը:

3. Շրջակա միջավայրի արագ ընկալում և արձագանքում. զգայարանների՝ հատկապես աչքի և ականջի զարգացումը թույլ տվեցին լավագույնս ընկալել միջավայրը:

4. Բազմացման գործընթացի անկախացումը ջրային միջավայրից. ներքին բեղմնավորումը և ձվի առաջացումը հաղթահարեցին ջրի անհրաժեշտությունը:

56.jpg

Մարսողական համակարգ

Սողունները հիմնականում գիշատիչ օրգանիզմներ են, որոնք որս են կատարում: Սնվում են հոդվածոտանիներով, ձկներով, երկկենցաղները՝ նաև թռչուններով և կաթնասուններով:

Մարսողական համակարգը կազմված է երկկենցաղներին բնորոշ բաժինների նույն հերթագայությունից՝

1. բերան,

2. բերանակլանային խոռոչ,

3. կերակրափող,

4. ստամոքս,

5. 12-մատնյա աղիք,

6. բարակ աղիք,

7. հաստ աղիք,

8. ուղիղ աղիք,

9. կոյանոց,

10. կոյանցք:

12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: 

Սողունները ունեն լեղապարկ, որը կուտակում է լյարդի արտադրած լեղին, խտացնում և ուղարկում է մարսողական ուղի:

Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները և սեռական գեղձերի արտատար ծորանները:

3940144.png

Բերանում գտնվում են սողունների ատամները, որոնք բռնում, պահում կամ հոշոտում են որսը:

Ուշադրություն

Թունավոր օձերի վերին զույգ ատամները խողովակավոր են, խոշոր, որոնցով հոսում է թույնը:

Սողուններն ունեն երկար, շարժուն, երբեմն երկճյուղ, հիմնականում բերանից դուրս եկող լեզուԼեզուն բացի նրանից, որ որս կատարող հիմնական հարմարանքն է, հանդիսանում է նաև շոշափելիքի օրգան:

Սողունների մի մասը կերը կուլ է տալիս ամբողջությամբ, օրինակ՝ օձերը, մողեսները, իսկ մյուս մասը պատառոտում է սուր ատամներով՝ կոկորդիլոսներ, վարաններ, կրիաներ:

Սողունների մարսողությունը դանդաղ է կատարվում և ուղիղ համեմատական է մարմնի ջերմաստիճանին:

Քանի որ սողունները սառնարյուն են, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է միջավայրի ջերմությամբ, նրանք կարող են սնունդը մարսել մինչև մեկ ամսվա ընթացքում:

44.jpg

Արտազատական համակարգ

Սողունների արտազատությունը գրեթե ամբողջովին նույնն է, ինչ երկկենցաղների մոտ: Մեզը պինդ, շիլայանման զանգված է, որը պարունակում է միզաթթու:

Արտաթորության օրգանները ողնաշարի երկու կողքերին գտնվող մեկ զույգ երիկամներն են: 

Արտազատական համակարգը ունի նույն կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.

1. արյունատար անոթների մուտք մարմնի խոռոչում տեղակայված զույգ երիկամներ,

2. երիկամներում արյան կազմի հեղուկ արգասիքներից մեզի ձևավորում,

3. մեզի հոսք դեպի միզածորաններ և անցում կոյանոց,

4. կոյանոցից մեզի անցում դեպի միզապարկ և մեզի խտացում,

5. շիլայանման մեզի տեղափոխում միզապարկից կոյանոց և հեռացում օրգանիզմից:

141.jpg

Շնչառական համակարգ

Սողունների շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգանների հաջորդական ամբողջությունից.

1. քթանցքեր

2. կոկորդ

3. շնչափող

4. զույգ բրոնխեր

5. զույգ թոքեր

Ուշադրություն

Սողունները շնչում են միայն թոքերով:

Թոքեր – որպես իսկական ցամաքային օրգանիզմներ՝ սողուններին բնորոշ են ներքին ծալքավոր մակերես ունեցող թոքեր:

Գազափոխանակություն – սողունների թոքերի ընդհանուր մակերեսը, շնորհիվ խորը ներքին ծալքերի, բավական մեծ է: Այդ պատճառով սողունների գազափոխանակությունը օդի հետ կատարվում է միայն թոքերում:

Շնչառական շարժումներ – սողունների միջկողային մկանները ապահովում են շնչառական շարժումների՝ ներշնչման և արտաշնչման հնարավորությունը:  

142.jpg

Արյունատար համակարգ

Սողուններն ունեն փակ արյունատար համակարգ և սառնարյուն կենդանիներ են:

Սողունները, բացառությամբ կոկորդիլոսների, ունեն եռախորշ սիրտ՝ կազմված 2նախասրտից և 1փորոքից: Փորոքը ունի ոչ լրիվ միջնապատ:

Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները քիչ են խառնվում և նրանք, ի տարբերություն գորտերի, ստանում են ավելի շատ թթվածին:

Փորոքից դուրս են գալիս՝

Թոքային զարկերակը – արյունը գնում է թոքեր

Աորտային աջ և ձախ աղեղները – արյունը գնում է հյուսվածքներ

Անոթների հատուկ դասավորության շնորհիվ միայն ուղեղը ստանում է մաքուր զարկերակային արյուն:

Սողուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքից:

Սողունների փորոքում առկա է խառը արյուն:

Արյունը փոքր շրջանով գնում է թոքեր, հարստանում թթվածնով և վերադառնում է ձախ նախասիրտ

Արյունը մեծ շրջանով թթվածին է տալիս հյուսվածքներին, հարստանում ածխաթթու գազով և վերադառնում աջ նախասիրտ:

Սողունի սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով

143.jpg

Նյարդային համակարգ

Սողունների նյարդային համակարգը նման է երկկենցաղներին, կազմված է՝

I. գլխուղեղից – պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից – պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:

III. նյարդերից – դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են գրեթե նույն գործընթացները և ունեն նույն հերթագայությունը, ինչ երկկենցաղները:

1.Երկարավուն ուղեղ – ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ – ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:

3.Միջակա ուղեղ – ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը:

4.Ուղեղիկ – ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5.Առջևի ուղեղ – կազմված է երկու կիսագնդերից, որոնց վրա նկատվում են գորշ նյութի կուտակումներ:

Գորշ նյութը պայմանավորում է նրանց առավել բարդ վարքագիծը և պայմանական ռեֆլեքսների առկայությունը:

Ուղեղիկը լավ է զարգացած, քանի որ կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանեցումը:

145.jpg

Զգայարաններ

Սողուններն ունեն 4 զգայարան՝ I. տեսողական, II. լսողական, III. հոտառական, IV. շոշափելիքի:

Տեսողական զգայարան – գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են, որոնք ունեն կոպեր: Մողեսներն ունեն նաև 3-րդ՝ թարթող կոպ:

Լսողական զգայարան – սողունները ևս բացի ներքին ականջից ունեն նաև միջին ականջ: Միջին ականջը սահմանազատվում է թմբկաթաղանթով, որը գտնվում է փոսիկի մեջ:

Հոտառական զգայարան – գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:

Շոշափելիքի զգայարան – արդեն նշել ենք, որ լեզուն սողունների շոշափելիքի օրգանն է:

147.jpg

Երկկենցաղներ

Երկկենցաղների արտաքին կառուցվածքը

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին:

16-w718.jpg

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:

Այդ իսկ պատճառով նրանք ակտիվ են միայն տարվա տաք եղանակներին: Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն:

Երկկենցաղների մեջ տարբերում ենք.

անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:

պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:

անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:

18.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված երկկենցաղների համար հատուկ կարևորություն է ստացել մաշկը:

Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Հարավային Ամերիկայի փոքրիկ ծառագորտի մեկ առանձնյակի լորձը բավական է 1500 մարդ սպանելու համար:

Այն օգտագործում էին ացտեկներն ու մայաները՝ թունավոր նետեր պատրաստելու համար:

27.jpg

Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:

Ուշադրություն

Մաշկի չորանալու դեպքում գորտը շնչահեղձ է լինում թթվածնի պակասից:

Բացի թթվածնի կլանումից՝ գորտը մաշկով արտաքին միջավայրից կլանում է ջուր, քանի որ գորտերը ջուր չեն խմում բերանով:

Երկկենցաղներին բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

28.jpg

Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական  և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2.Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:

3.Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով:

4. Վերջույթներ՝

առջևի վերջույթներ – հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար:

ետին վերջույթներ – ծառայում են ցատկելու և ջրում լողալու համար: Պոչավոր երկկենցաղների մոտ դրանք ևս հենվելու և ցամաքում քայլքով տեղաշարժվելու համար են:

11.jpg

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղները, պայմանավորված ցամաքային կենսակերպով, ունեն առավել զարգացած և մասնագիտացած կմախք:

Երկկենցաղների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I.Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, և պարունակում է ավելի քիչ քանակով մանր ոսկրեր, քան ձկները:

II.Ողնաշար. ունի 4բաժին՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:

Պարանոցային և իրանային ողերը ունեն վերին աղեղներ, որոնք ձևավորում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղակայված է ողնուղեղը: Պարանոցային և սրբանային ողերից յուրաքանչյուրը կենտ ող է: Պարանոցային ողի միջոցով գլուխը շարժուն միացած է ողնաշարին: Սրբանային ողի միջոցով կոնքագոտին միանում է ողնաշարին, դրանով իսկ ամուր հենարան ստեղծելով ետևի վերջույթների համար: Պոչային ողերը պոչավոր երկկենցաղների մոտ լավ արտահայտված են և կազմում են ողնաշարի շարունակությունը, սակայն վերին աղեղներ չունեն: Անպոչ երկկենցաղների մոտ սերտաճել են՝ առաջացնելով պոչոսկր:

27.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի – կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի – կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման երկկենցաղներն ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ – կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 4 ազատ մատներ:

Ետևի վերջույթներ – կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, լողաթաղանթով միացած 5 մատներ:

lyagushachi-lapki-kak-prigotovit-logo.jpg

Երկկենցաղների իրանի մկանների մի մասը պահպանել է հատվածավորությունը ձկների նման: Լավ զարգացած են անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները: Ձկների համեմատությամբ բարդացել են նաև երկկենցաղների բերանի և լեզվի մկանները: Այդ իսկ պատճառով մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, գորտի տոտիկները համարվում են խորտիկ:

Թռչյուններ

Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին, բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ, որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։

Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։

Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանց։

Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրա։ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրները։ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիա։ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսք։

Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։

Ամենահայտնի թռչունը, որը ունակ է էվոլուցիայի, հանդիսանում է հարավամերիկյան գուախարոն։ Թռչունների մյուս խումբը, որը ունի նույն ունակությունը՝ սալանգաները, որոնք ձվադրում են Հարավ-արևելյան Ասիայի, Բերնեոի և Շրի-լանկա կղզիների կախված ժայռերում և քարանձավներում։ Շոշափելիքի օրգանները ցրված են ամբողջ մաշկային ծածկույթում և ներկայացված են հիմնականում երեք տիպի գոյություններով՝Գրանդրիի, մերկերի և հերբերի մարմնիկներ։ Վերջին ժամանակներում թռչունների մոտ հայտնաբերել են երկու միմյանցից անկախ մագնիտոռեցեպտորներ։

Անդիական կոնդորը պատկանում է ամենախոշոր թռչունների թվին, մարմնի քաշը հասնում է մինչև 11,4 կգ-ի, թևերի բացվածքը՝ 3,1 մ։ Հասուն թռչունների երկարությունը տատանվում է 117-135 սմ-ի սահմաններում։ Թափառող ալբատրոսը՝ (ջրխոթյան) հասնելով 117 սմ մարմնի երկարության, թևերի բացվածքը հասնում է մինչև 3,25 Թևերի ամենամեծ բացվածքը, որը տարբեր գնահատականով հասել է 6,1-7,4 մ ունեցել են անհետացած օլիգոցենների տեսակը։ Մինչ նրա նկարագրվումը 2014 թվ-ին, ամենախոշոր թռչող թռչունը համարվում էր անհետացած արգենտավիսը, թևերի բացվածքը մոտավորապես 7 մ։

Թռչունների արտաքին տեսքը պայմանավորված է նրանց թռչելու ունակությանբ։ Գոյություն ունեն համեմատաբար քիչ քանակի (մոտ 60 տեսակ) չթռչող կամ համարյա չթռչող թռչուններ։

Մեկ համակարգը գտնվում է աչքի ցանցաթաղանթում, որը հիմնվել է ֆոտոկախվածություն քիմիական ռեակցիաների վրա։ Տեսողական մագնիտոընկալիչները ապահովում են տարածական կողմնորոշումը, որը անհրաժեշտ է թռչունների չուի ժամանակ։ Երկաթի միացությունների մագնիսական հատկությունները (կենսագենային մագնետիտ)։ Այն հավանաբար գտնվում է վերնակտոցում և մասնակցում է տարածության ընկալմանը։ Որոշ հեղինակների ենթադրում են մագնիտոընկալիչների երրորդ համակարգի առկայության մասին, որը հիմնված է անդաստակային ապարատի վրա։ Չի բացառվում, որ երկաթի օքսիդների հիման վրա կատարվող մագնիտոռեցեպցիան՝ մագնիտաընկալումը կաթնասունների ներքին ականջի խխունջին հոմոլոգ կառույցում, իսկ նրանց ստացած տեղեկատվությունը վերծանվում է գլխուղեղի հավասարակշռության կորիզներում։ Թռչունների մեծ մասը ունեն փետուրներ և (փափուկ գավազան), որոնց փափուկ և երկար մորուքները կրում են փափուկ մազիկներ, դրանք երկար ձողեր են՝ փաթաթված փոքրիկ փետուրիկներով, որոնք զուրկ են կեռիկներից, որի պատճառով կապակցված փետուրի միջև կան տարեր տեսակներ։ Փետուրները սովորաբար տեղադրվում են պեռիլներով։ Բմբուլը համեմատաբար ընդգրկում է ամբողջ մարմինը (թիավորում, սագանման, և շատ գիշատիչ թռչունների), կամ առկա է միայն аптечках․ (կռունկների, հավեր, բվեր, ու շատ ճնճղուկներ)։ Սովորաբար փետուրները ծածկված են եզրագծային փետուրներով։

Որտեղ են առաջանում բնական մարգարիտները:

Մարգարիտները ձևավորվում են քաղցրահամ ջրի և ծովային մոլյուսկների խխունջներում: Տեսականորեն մոլյուսների բոլոր տեսակները կարող են մարգարիտ առաջացնել, բայց թիակաոտանոցների, Խիտոններ և մոնոպլակոֆորներ դասերի ներկայացուցիչների մոտ այս երևույթը չի նկատվել: Միևնույն ժամանակ առևտրական նշանակույթյուն ունի միայն այն մարգարիտները որոնք պատված են սադափով։ Դրանք ստեղծվում են միայն երկփեղկանիների և որոշ փորոտանիների:

Մարգարիտների ձևավորումը մոլյուսկի մարմնի պաշտպանիչ ռեակցիան է ցանկացած օտար մարմնին, որը ընկել է թիկնոցի մեջ կամ թիկնոցի և խխունջի միջև։ Այն ձևավորվում է այն ժամանակ, երբ օտար մարմին կամ պարազիտ հայտնվում է մոլյուսկի խխունջի մեք և գռգռում է մոյուսկի նուրվ մարմինը: Երբ օտար առարկան, օրինակ ՝ ավազ կամ պարազիրտ հայտնվում է խխունջում, թիկնոցը սկսում շերտ առ շերտ պատել այն սադափով: Այսպիսով, մարգարիտը ձևավորվում է:

Միջատներ

Զատիկ

Գոյություն ունի զատիկների ավելի քան 5000 տեսակ: Նրանք կարող են լինել կարմիր կամ ուրիշ գույնի և տարբեր գույների կետեր են լինում: Նաև կետերի քանակը տարբերվում է: Զատիկներին ժողովուրդը կարող է անվանել նաև արևներ, որովհետև նրանք սիրում են տաքություն և ապրում են արևադարձային շրջանում: Զատիկները հենց այնպես չունեն այդպիսի վառ գույն՝ դա այլ կենդանիներին զգուշացնում է, որ նա համով չէ: Վտանգի ժամանակ զատիկները արտադրում են դեղին հեղուկ՝ ոտիկներից, որ պաշտպանվեն: Մեկ-մեկ նրանք կարող են ձևացնել, որ մահացած են: Զատիկները ոչ միայն սիրուն են, այլ նաև շատ օգտակար են բանջարանոցի համար: Նրանք սնվում են միջատներով, որոնք վնասակար են մարդու համար կարևոր բույսերի համար: Մեկ զատիկը իր ամբողջ կյանքում կարող է ուտել 5000-ին մոտ միջատներ: Այդ պատճառով նրանք համարվում են գիշատիչ: Քանի որ այս միջատները տաքություն են սիրում՝ ամառվա վերջ նրանք թռնում են՝ ձմեռելու: Ձմեռում են մեծ կուտակումով՝ քարերի տակ, չոր տերևների տակ, ծառի կեղևի տակ և մեծ քնակության պատճառով նրանք տաքանում են: Ձմեռելուց հետո զատիկները սկսում են ձվերը դնել: Դա նրանք անում են տերևների ներքևի մասում: Ձվերը երկարացված ձև ունեն և դեղին են: Զատիկների ձվերի քանակը կարող է լինել 200-ից մինչև 400: 5-8 օր հետո հայտնվում են սև որդեր-թրթուրներ: 20 օրից այդ որդը դառնում է անշարժ հարսնյակ: Իսկ 1-2 շաբաթ հետո հարսնյակից դուրս է գալիս զատիկը: Զատկի չափը կախված է նրանից, թե ինչպես է սնվել զատիկը՝ լինելով դեռ թրթուր:

Թիթեռ

Թիթեռների մոտ՝ ինչպես միջատների մեծ մասի մոտ կա երկու թև և դրանք պատված են թեփուկներով: Բերանային ապարատը ծծող տիպի է: Այն իրանից ներկայացնում է կնճիթ, որոնց միջոցով նրանք խմում են նեկտարը: Թիթեռների թրթուրը արտաքինից նման չէ թիթեռին: Այն ունի որդաձև մարմին: Գլուխը պատված է ամուր կուտիկուլով, իսկ բերանային ապարատը կրծող տիպի է, որովհետև նրանք սնվում են բույսերի տերևներով: Ամենահայտնի թրթուրն է կաղամբի թիթեռը: Սկզբից այն թրուր է և այն շատ վնասակար է բանջարանոցի համար: Ինչ-որ ժամանակ հետո այն դառնում է հարսնյակ և այնտեղից դուրս է գալիս սպիտակ թիթեռ: Թիթեռները սնվում են նեկտարով և նրանք ձվերը դնում են կաղամբի տերևների տակի մասերում:

ԼԵԳԵՆԴՆԵՐ ՄԻՋԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Մի շատ գեղեցիկ առասպել – Մի շատ գեղեցիկ առասպել կա թիթեռի մասին, որի հեղինակն անհայտ է: Այն պատմում է մի տղայի մասին, որի ձեռքին նստել էր թիթեռը: Մայրն ասում է, որ դա հաջողության և բոլորին հայտնի գեղեցկության խորհրդանիշ է, և նրան չի կարելի նեղացնել:Բոլոր թիթեռները` և ցերեկային, և գիշերային, առաջանում են ձվից (բոժոժ), որից էլ սկսվում է նրանց կյանքը: Իսկ հետո նրանք մեծանում են, բացում թևերը….իսկ նրանց յուրաքանչյուր երանգը ինչ-որ բան նշանակում է. ոսկեգույնը`ոսկե կանոն, երկնագույնը` արդարություն, կանաչը`բարգավաճում, աճ, արծաթագույնը`նրբություն:

2. Թիթեռ – Թիթեռների տարբեր տեսակներ կան, օրինակ` սովորական ցեցը, որը փչացնում է հագուստը, չի կարող թռչել, իսկ թռչող թիթեռը, որի հետևից վազում ենք տան մեջ, որ բռնենք,նրա արու տեսակն է, որն ընդհանրապես չի ուտում, քանի որ բերան չունի:

3. Սարդոստայնի ամրությունն ուղղակի անհավատալի է: Գիտնականները հաշվարկել են, որ սարդոստայնից ստացված թելը, մատիտի հաստության լինելու դեպքում, կարող է Boeing 747 տեսակի ինքնաթիռ կանգնեցնել:  Սարդոստայնը բնության ամենաամուր նյութերից է: Օրինակ` Հարավային Ամերիկայում կան կամուրջներ, որոնք պատրաստված են միմիայն սարդոստայնից, և հեշտությամբ դիմանում են դրանցով տեղափոխվող կապիկների քաշին: Նոր Գվինեայում սարդոստայնից պարաններ են հյուսում, որոնք օգտագործում են ձկնորսությամ մեջ:

Անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ

Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բավականին բարդ և ամբողջական կառուցվածք: Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը

Մարմնի երկարությունը՝ 30-150 սմ է,  կազմված է 80-300 օղակից։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։

Résultat de recherche d'images pour "անձրևաորդ"

Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։
Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:Հետևաբար անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի:

Դժվար է գերագնահատել անձրևավորդերի դերը հողի բերրիության համար: Դրանք փորում են հողը ու 60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում և փխրեցնում են հողը։
Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել:
Անձրևավորդերը հողի մեջ շարժվում են հողը բրդբրդելով կամ կուլ տալով, սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ:
Անձրևավորդերի՝ օրգանական թափոնները որպես պարարտանյութ վերամշակելու ունակությունը լայնորեն օգտագործվում է կենսահումուս արտադրելու համար:

Կլոր որդեր

Կլոր որդեր, նեմատոդներ (լատ.՝ Nematoda, Nematodes), առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Տափակ որդեր

Տափակ որդերի տիպի բնութագիրը

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:

Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում:

Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան – համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան – համակարգերում:

96.jpg
10-parazitiskas-1.jpg

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

3b8511440e2c5d6f1030c0e6e004e51b (1).jpg

Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն:

Մեզոդերմից հիմնականում զարգանում են կենդանիների մնացյալ օրգանները և օրգան – համակարգերը, որոնք զբաղեցնում են օրգանիզմի ներքին տարածությունը:

Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ.

Մեզոդերմի դրսևորումը տափակ որդերի մոտ նրանց բարձրացրել է զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան աղեխորշավորները:

Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

skhema_dvustoronnej_simmetrii_tela_ploskikh_cherve.gif

Մարմնի երկկողմ համաչափության առաջացումը կապված է ակտիվ տեղաշարժի հետ:

Տափակ որդերի մարմինը պատված է մաշկամկանային պարկով, որի ներսում ազատ խոռոչ կամ տարածություն գոյություն չունի: Տափակ որդերի օրգանների միջև եղած տարածությունը մաշկամկանային պարկում լցված է բջջային կառուցվածք չունեցող հյուսվածքով՝ պարենքիմով:

Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան – համակարգերը՝

  • մարսողական,
  • արտազատական,
  • նյարդային,
  • սեռական:
777.png

Տափակ որդերը հերմաֆրոդիտ օրգանիզմներ են, այսինքն՝ նույն առանձնյակն ունի և՛ արական, և՛ իգական սեռական օրգաններ:

Տափակ որդերի տիպին է պատկանում 15.000-ից ավելի տեսակ, որոնք միավորված են երեք դասերում՝

1Թարթիչավոր որդերի դաս

Ներկայացուցիչներ՝

103.jpg

2. Ծծող որդերի դաս. ներկայացուցիչ՝ լյարդի ծծան, սիբիրյան երկծծան,

3. Ժապավենաձև որդերի դաս. ներկայացուցիչ՝ եզան երիզորդ, խոզի երիզորդ, լայն երիզորդ, էխինոկոկ:

Տափակ որդերի դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

1 (7).png

Տափակ որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք թարթիչավոր որդերի դասի օրինակով:

Թարթիչավոր որդերի դաս

Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը:

0_80ae5_ecd08a43_L.jpg

Թարթիչավոր որդերը միակն են տափակ որդերի կազմում, որոնք ունեն բնորոշ մարսողական համակարգ: Թարթիչավոր որդերն օժտված են նաև մարմնի վնասված մասերը վերականգնելու՝ ռեգեներացիայի ակտիվ ընդունակությամբ:

Օրինակ՝ նրանց մարմնի 1/100 -ական մասից կարող է վերականգնվել և ձևավորվել ամբողջական օրգանիզմ:

Թարթիչավոր որդերից ամենատարածվածը կաթնային կամ սպիտակ պլանարիան է:

genetiki-zastavili-chervey.jpg

Սպիտակ պլանարիայի կառուցվածքի հիման վրա էլ կծանոթանանք տափակ որդերի կազմավորվածության առանձնահատկություններին:

Հիդրա

ղեխորշավորների տիպի բնութագիր
Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում։ Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ։

Բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով։ Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով։ Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ։ Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը։ Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է։ Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով։

Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում։ Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են։ Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում հանդես են գալիս զանգերի, գնդերի և հովանոցների տեսքով։

Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս.

1 . Հիդրոիդների դաս. ներկայացուցիչ՝ պոլիպ հիդրա։

2 . Սցիֆոիդ մեդուզաների դաս. ներկայացուցիչ՝ մեդուզա։

3 . Կորալյան պոլիպների դաս. ներկայացուցիչ՝ կորալներ, ակտինիա։

Աղեխորշավորների մարմնի պատերը կազմված են 2 շերտից. արտաքին շերտ, որը կոչվում է էկտոդերմ և ներքին շերտ, որը կոչվում է էնդոդերմ։ Դրանց արանքում հաճախ գտնվում է դոնդողանման նյութ, որը կոչվում է մեզոգլեա։

Աղեխորշավորների օրգանիզմում նկատվում է բջիջների մասնագիտացում՝ տարբեր կառուցվածք ունեցող և ոչ միանման ֆունկցիա կատարող բջիջներ, որոնք են մաշկամկանային, խայթող, նյարդային, միջակա, մարսողական, գեղձային։ Տվյալ բջիջներից կազմված են աղեխորշավորների հյուսվածքները։

Աղեխորշավորների հյուսվածքները բարձրակարգ հյուսվածքների նախատիպն են հանդիսանում։ Դիտարկենք աղեխորշավորների մարմնի կառուցվածքը և բջիջների ֆունկցիաները քաղցրահամ ջրերի պոլիպ հիդրայի օրինակի վրա։

Աղեխորշավորներից հիդրոիդների դասի ներկայացուցիչն է քաղցրահամ ջրերի պոլիպ հիդրան։ «Պոլիպ» թարգամանաբար նշանակում է բազմաոտ։ Հանդիպում է մաքուր լճակներում, հաճախ բույսերի ցողունի վրա և ունի մինչև 1սմ երկարություն։

Կառուցվածք
Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը․ դրա շնորհիվ նա շարժվում և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա։ Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Բջջային բաղադրությունը
Մկանաէպիթելային բջիջները կազմում են նրա մարմնի հիմնական մասը։ Հիդրան ունի մոտավորապես 20 000 մկանաէպիթելային բջիջ։

Շնչառությունը և նյութափոխանակությունը
Շնչառություն և նյութափոխանակությունը կատարվում են մարմնի ամբողջ վերին մասով։ Հավանաբար, արտազատելու ընթացքում որոշ դեր են կատարում վակուոլները, որոնք կան հիդրայի բջիջներում։ Վակուոլի դերը, հավանաբար, օսմոկարգավորումն է։

Սնուցումը
Գիշատիչ է, սնվում է մեծ մասամբ մանր խեցգետնակերպերով (ջրալվերով), որդերով, շերեփուկներով։ Զոհը բռնվում է շոշափուկների խայթող բջիջների միջոցով, որոնց թույնը շատ արագ կաթվածահար է անում փոքր զոհերին։ Շոշափուկների համակարգված շարժումներով զոհը մոտեցվում է բերանին, այնուհետև՝ մարմնի «կրճատոմներով» «հագնվում» է զոհի մարմնի վրա։ Մարսողությունը սկսվում է աղիքային խոռոչից և ավարտվում է մարսողական վակուոլների մկանաէպիթելային բջիջներում։ Ուտելիքի չմարսված մնացորդները դուրս են գալիս բերանով։

Բազմացումը և զարգացումը
Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ։ Վերջինս մեծանում է, այնուհետև ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

Կյանքի տևողությունը
Դեռ XIX դարից ի վեր առաջ էր քաշվել մի տեսություն, ըստ որի հիդրաները անմահ են։ Դա փորձում էին ապացուցել ամբողջ XX դարի ընթացքում։ 1997 թվականին վարկածը ապացուցեց Դանիել Մարտինեսը փորձնական ճանապարհով։ Փորձը տևեց 4 տարի և ցույց տվեց մահվան բացակայություն հիդրաների երեք խմբերում։ Համարվում է, որ հիդրաների անմահությունը պայմանավորված է նրանց բարձր ռեգեներատիվ կարողությամբ։

Համաստեղություն
Հիդրա (լատ.՝ Hydra), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Կենտավրոս, Պոմպ, Կողմնացույց, Նավախել, Միաեղջյուր, Փոքր շուն, Խեցգետին, Առյուծ, Սեքստան, Թաս, Ագռավ, Կույս, Կշեռք համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը՝ Ալֆարդը (α- Հիդրայի), երկրորդ աստղային մեծության է։ Հյուսիսային միջին լայնություններից մասամբ երևում է ձմռանն ու գարնանը։ Հիդրա, Լևրնեյան Հիդրա, բազմագլուխ ջրային օձ հին հունական դիցաբանության մեջ։ Հարյուրագլուխ հրեշ Տիէիոնի և կես կին-կես օձ Եքիդնայի դուստրը։ Լերնեի ճահճուտում (Արգոլիդի ծոցի աՓին) բնակվող Հիդրան իբր բնաջնջել է նախիրներն ու հոտերը, ամայացրել շրջակայքը։ Համարվել Է անպարտելի, քանի որ ինն գլուխներից մեկը եղել է անմահ, իսկ մյուսները կտրվելուց հետո վերստին բուսել են։ Հիդրային սպանել է Հերակլեսը։ Փոխաբերական իմաստով Հիդրա խոսքի մեջ օգտագործվում է նշելու որևէ երևույթի հրեշավորությունը։