Լաբարատոր աշխատանք։ Գազի ճնշում։

Աշխատանքի նպատակը․ մի քանի փորձերով պարզել գազում ճնշում կա թե ոչ, և ինչով է պայմանավորված գազում ճնշումը։

Անհրաճեշտ սարքեր և նյութեր․ օդահան պոմպ զանգող, մի քանի չփքված փուչիկ, թել։

Աշխատանքի ընթացքը․ չփքված փուչիկների բերանները կապեցի թելով, մի փուչիկը կախեցի զանգի տակ, մյուսները դրեցի զանգի հատակին։ Սկսեցի զանգից տակից օդահան պոմպով, օդը դուրս անել

5 հետաքրքիր փաստ Բլեզ Պասկալի մասին

Բլեզ Պասկալ՝ նա ծնվել է հունիսի 19-ին 1623թ.-ին իրավաբանի ընտանիքում, իսկ մահացել է օգոստոսի 19-ին 1662թ.-ին:Նա ֆրանսիացի մաթեմաթիկոս, ֆիզիկոս և գրող էր եղել:Նաև նա է Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։ Մի քանի հետաքրքիր Պասկալի մասին:

1.Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։

2. Պասկալը ստեղծեց Պասկալի օրենքը, որն ասում է՝ հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

3. 1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:

4. Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։Այն հայտնաբերվել է Փետրվարի 3-ին 1989թ.-ին:Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։

5. Պասկալն 1669թ. հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:

1662թ. նրա առողջությունը կտրուկ վատանում է, և. 39 տարեկան հասակում մահանում է:

Թեման․Գազի ճնշում։

Գազի ճնշումը հաստատող փորձերի կատարում և մեկնաբանում

Հետևյալ հարցերի  քննարկում․

1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

2․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր ուղղություններով։

Ճնշում։ Ճնշման միավորներ

Լուծել․Վ․Ի․Լուկաշիկի խնդրագրքից․էջ46-ից358 խնդրից

մինչև 368 խնդիրը։

Խնդիր 358.

F=37,5կՆ=37500Ն P=F/S=37,4000Ն/0,0075մ2=500000Պա=5000կՊա=5մՊա

S=0,0075մ2

p-?

Խնդիր 359.

S=1300սմ2=0,13մ2
V=3,9լ=0,0039մ3
g=9,8ն/կգ=~10ն/կգ
ρ=1000կգ/մ3

P-?

m=ρV=1000կգ/մ3*0,0039մ3=3,9կգ

P=mg/S=3,9կգ*10ն/կգ=3,9կգ*10ն/կգ=300Պա

Խնդիր 360.
Ի՞նչ ճնշում է գործադրում հատակին 48 կգ զանգվածով տղան, որի կոշիկների ներբանների մակերեսը 320 սմ² է:

m = 48 կգ
S = 320 սմ² = 0,032 մ²
_______
p – ?
_______
F = mg = 48 կգ · 10 Ն/կգ = 480 Ն
p = F/S = 480 Ն/0,032 մ² = 15 000 Պա = 15 կՊ

Պատ.՝ 15 կՊ

Խնդիր 361.
78 կգ զանգվածով մարզիկը կանգնած է դահուկների վրա: Յուրաքաչյուր դահուկի երկարությունը 1,95 մ է, լայնությունը՝ 8 սմ: Ձյան վրա ի՞ն ճնշում է գործադրում մարզիկը:

m = 78 կգ
l (1 դ.) = 1,95 մ
b (1 դ.) = 8 սմ = 0,08 մ
_______
p – ?
_______
F = mg = 78 կգ · 10 Ն/կգ ժ = 780 Ն
S = 1,95 մ · 0,08 մ · 2 = 0,312 մ²
p = F/S = 780 Ն/0,312 մ² = 2500 Պա = 2,5 կՊ

Պատ.՝ 2,5 կՊ

Խնդիր 362.
300 կգ զանգվածով խառատային հաստոցը հիմքի վրա հենվում է չորս ոտքերով: Որոշեցե՛ք հաստոցի ճնշումը հիմքի վրա, եթե յուրաքանչյուր ոտքի մակերեսը 50 սմ² է:

m = 300 կգ
S (1 ոտք) = 50 սմ² = 0,5 մ²
_______
p – ?
_______
F = mg = 300 կգ · 10 Ն/կգ = 3000 Ն
S = 0,5 մ² · 4 = 2 մ²
p = F/S = 3000 Ն/2 մ² = 1500 Պա

Խնդիր 363.
Սառույցը սիմանում է 90 կՊ ճնշման: Արդյոք կանցնի՞ այդ սառույցի վրայով 5,4 տ զանգվածով տրակտորը, եթե այն հենվում է 1,5 մ² ընդհանուր մակերեսով թրթուրների վրա:

m = 5,4 տ = 0,0054 կգ
S = 1,5 մ²
_______
p – ?
_______
F = mg = 0,0054 կգ · 10 Ն/կգ = 0,054 Ն
p = F/S = 0,054 Ն/1,5 մ² = 0,036 Պա

Պատ.՝ Այո, կանցնի

Ճնշում։ Ճնշման միավորներ

Գ․ Մխթիթարյան մաս առաջին էջ 51-54

Տարբերակ 1

I. Ինչի՞ է կախված վրա ազդող ուժի արդյունքը։

Մարմնի վրա ազդող ուժի արդյունքը կախված է, ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը։ Պատ՝․ 1:

II. Ճմշում անվանումը այն մեծությունը, որը հավասար է մակևրույթի ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակևրությի մակերեսին։ Պատ՝․ 2:

III. Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական
մեքանաների անիվները պատրաստում Են լայն անվագոտիներով,
որպեսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան փոքր է հենման մակերեսը, այքան մեծ է
ճնշումը։ Պատ՝․ 2

IV. (2) Ո՞ր դեպքում չորսուն կառաջացնի մեծ ճնշում: Պատ՝․ 1
(նկ. 28).

V. (5) 54 կՆ կշռով թրթուրավոր տրակտորը միջին
հաշվով առաջացնում է 40000Պա ճնշում: Որոշեք
թրթուրների հենման մակերեսը. 1,35մ2։ Պատ՝․ 2:

Թեման․Ճնշման ուժ և ճնշում

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

p=f\s

3.Որո՞նք են ճնշման միավորները

Պա, կՊա և ՄՊա։

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

Մեխանիկական աշխատանք կատարելու համար մարդիկ օգտագործել են զանազան հարմարանքներ։

Այն մեխանիկական սարքրեը որոնք ծառայում են, ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար կոչվում են մեխանիզմներ։

Բարդ մեքենաների մեծ մասը կազմված է հետևալ պարզ մեխանիզմներ՝ լծակ, ճախարա, թեք հարթություն, ոլորան, պտտուտակ։

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ:

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Կան ճախարակի երկու տեսակներ անշարժ ճախարակ և շարժական ճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ:

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Եթե փորակի միջով գցված պարանը ձգված է և չի սահում ճախարակի վրայով, ապա ճախարակի վրա ազդում են միայն պարանի ձգման P և F ուժերը, որտեղ P-ն բեռի կշիռն է, F-ը` պարանին կիրառված ուժը: Այդ ուժերի կիրառման կետեր կարելի է համարել ճախարակի շրջագծի A և B կետերը:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Եթե ճախարակի կեռիկից կախենք բեռը, իսկ նրա փորակով գցված պարանի մի ծայրը կապենք հեծանից և մյուս ծայրից պարանը ձգենք դեպի վեր, ապա բեռը նորից վեր կբարձրանա:
Այսպիսով` շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է։ Մի
Մի
Երեք անշարժ և երեք շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է վեցապատիկ ուժ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

Անշարժ ճախարակի սխեմա
Շարժական ճախարակի սխեմա

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք` A օգ։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Նաև կա լրիվ աշխատանք, որը իհարկե ավելի մեծ է քան օգտակար աշխատանքը՝ A լր:

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից։

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ` ՕԳԳ):

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ

Լեոնարդո Դա Վինչի

Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա, թողնելով քանդակագործությունը, անցել է նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը» (մոտ 1474 թ.), «Ծաղկով Տիրամայրը» (1478 թ.), որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր Լիտան» (1478–82 թթ.) կտավը, որն ավելի կատարյալ ու խորհրդավոր է: 

Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով: Միլան տեղափոխվելուց հետո Դա Վինչին 1482 թ-ից, որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: Այդ շրջանում է ծաղկել Դա Վինչի-գեղանկարչի ստեղծագործությունը. պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ՝ «Բեատրիչե դÿԷստե», «Կզաքիսով տիկինը», «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը» և այլն:

1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: 

1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան»  («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ  երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: