Ճամփորդություն դեպի Վ․ Համբարձումյանի աստգադիտարան

Ես այսօր այցելեցի Վիկտորի Համբարձումյանի աստղադիտարան։ Աստղադիտարանը գտնվում է Բյուրական գյուղում, որը կառուցվել է 1946 թվականին Վիկտոր Համբարձումյանի օրոք։ Մենք տեսանք Լուսինը և Սատուրնը։ Սատուրնը հեռու էր ավելի հեռու էր երևում քան Լուսինը, բայց մենք կարողացանք տեսնել Սատուրնի օղակը։ Այսպես էլ անցավ իմ ճամփորդությունը։

Ճամփորդություն դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Ես այսօր իմ դասարանով այցելեցի Եղիշե Չարենցի տուն թանգարան։ Այնտեղ կար չորս հարկ, որոնցից առաջինը նրա զրոից մինչև տաս տարեկան կյանքը, երկրորդը քսանից մինչև քառասուն տարեկան կյանքը և չորրորդ հարկը նրա տունը։ Ես շատ հավանեցի իմ ճամփորդությունը։

Ճանապարորդություն դեպի Արամ Խաչատրյանի տուն թանգարան

Մենք այսօր դասարանով այցելեցինք Արամ Խաչատրյանի տուն թանագարանը։ Սկզբում մենք իմացանք նրա նկարները, անձնական կյանքը, ում հետ է նա հանդիպել, ուր է գնացել և այլն։ Հետո մենք գնացին այնտեղի համերգասրահ և երգեցինք Հաբրբանը և Նանարի նայ։ Իսկ ամենա վերջում գնացինք նրա տունը, որտեղ նա ապրում էր և իմցանք ինչպիսի տուն ուներ նա։                                                                                                   

Ճանապարորդություն դեպի բնության թանգարան

Ես այսօր իմ դասարանի հետ մեկնեցի Հայաստանի բնության թանգարան։ Այնտեղ շատ հետաքրիր էր։ Մենք տեսանք կենդանիներ, որոնք մշավկած էին այնպես, որ նրանք մնացել էին նույն ձևը։ Նաև իմացանք Հայաստանի կենդանիների, միջատների և թիթեռների մասին։ Մեզ պատմեցին բոլոր կենդանիների մասին, և վերջում մենք գնացինք և տեսանք բազմաթիվ ձկներ։ Սաել իմ այսօրվա ճամփորդությունը։

Վարդավառը Բերքաբերում

Ծնողներս որոշեցին, որ ջրոցու օրը պետք է անցակցնենք Բերքաբերում։ Այն գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Երբ հասանք տեղ, մեր առջև բացվեց շատ հիանալի տեսարան՝ սարերով, անտառներով և մի փոքրիկ լճով, այն ջարամբար է, որը բաժանում է երկու պետություները իրարից՝ լճի մի կողմում մենք էինք, մյուսում՝ իրենք, երևում էր նաև երկու պետրությունների զինվորական պոստերը։ Ես վախ չէի զգում, մայրիկս փոքր-ինչ շփոթված էր, բայց ընթացքում սովորեց և վախը անցավ։ Մեր տան բակում, բոլորս ՝ իմ ընկերները և ծնողները՝ խաղացինք ջրոցի։           Շատ հիանալի և անմոռաց 2օր անցկացրեցինք հայ-ադրբեջանական սահմանում՝Բերքաբեր գյուղում։                                                                                  Իմ երազանքն է, որ մեր երկիրը այլևս չունենա թշնամիներ և այլևս հողի համար ոչ-ոք պատերազմ չսկսվի մեզ հետ

 

Ենոքավան

Տավուշի մարզում անցակցերինք ևս մի հիանալի օր։ Այցելեցինք Ենոքավան, որտեղ գտնվում է էքստրիմ ժամանցային կենտրոնը, այնեղ նշում էին այդ կենտրոնի ծննդյան օրը։                                                                                                  Շատ հետաքրքիր օր էր, ոմանք թռնում էին զիպլայնով, ոմանք թելերից կախված փայտերի վրա վազում, մի խումբը ուղաթիռով էր թռչնում, իսկ մյուսները՝ օդապարիկով վեր էին բարձրանում։ Օրը տպավորիչ լինեու համար հայ և արտասահմանցի դիջիները մեզ համար նվագում էին, իսկ մենք իրենց երաժտության տակ պարում էինք։ Ամեն ինչ ավելի տպավորիչ դարձավ, երբ մութը ընկավ, աստղերը այնքան մոտ էին և այնքան փայլուն, որ ուզում էի բռնել, իսկ հեռվում՝ ձորի մեջ, երևում էր Իջևան քաղաքի լույսերը։ Գեղեցիկ էր Ենոքավանը իր էքստրիմ ժամանցով։

thumbnail_20190727_202417

Բերքահավաք Այնթապ գյուղում

Ես երեկ իմ քույրիկի, մայրկի և մեր ընկերների հետ գնացել էինք  Այթապ գյուղ։ Այնտեղ շատ մրգեր էին հասել՝ թութ, բալ, ամառային խնձոր, հաղարջ, հասել էր նաև ծիրանը։ Եվ մենք որոշեցինք բերքահավաք անել։ Սկզբում թութ թափ տվեցինք, շատ հետաքրքիր էր այդ ընթացքը, մեզ օգնության եկան գյուղի երեխաները։ Մենք էլ աղմուկ աղաղակով թաքնվում էինք սավանի տակ, որպեսզի սև և հյութալի թթերը չքափվեն մեր վրա։ Բացի թթից հավաքեցինք նաև բալ, խնձոր և ծիրան, այդ ամենը լվացինք բակում գտնվող աղբյուրի ջրով և կերանք։ Ահա մի հրաշալի օր իմ ամառային հանգստից։

 

 

Տեղեկություն Սևանի մասին

Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գյոկչայ, Դարյա-Շիրին, Լակնիտիս։

Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։