Ես ընթերցել եմ

1․ Հ․ Ք․ Անդերսեն՝ <<Հրահանը>>, << Հովվուհին և ծխնելույզ մաքրողը>>, <<Վայրի կարապը>><<Օլե Լուկոյո>>, <<Ձյունե թագուհին>>, <<Եղևնին>>, <<Աղջիկը և լուցկին>>, <<Իսկակն ճշմարտություն>>, <<Թիթեռը>>, <<Պարտիզպանը և տերերը>>։

2․Լեհական ժողովրդական հեքիաթներ՝ <<Ձին, եզը, աքլորը, կատուն և խեցգետինը>>, <<Առյուծը և ջութակահարը>>, <<Արդարադատ թզուկը և մենավոր գայլը>>, <<Աղվեսը և խխունջը>>, <<Թե ինչու նապաստակը միս չի ուտում>>, <<Գազանների լեզուն հասկացող հովիվը>>, <<Եզը>>։

3․ Ռոալդ Դալ՝ <<Չարլին և շոկոլադի գործարանը>>։

4․Носов – <<Незнайка>>.

5.Անհավատալի փաստեր ՝ հանրագիտարան։

The Bier and the Whale Թռչունը և կետը

Կար չկար մի թռչուն կար, ով սիրահարվել էր կետին և մի կետ կար, ով սիրահարվել էր թռչունին։ Թռչունը սիրում էր կետի գեղեցիկ ժպիտը։  Նա սիրում էր, թե ինչպես է կետը նրբորեն լողում ջրում։                                                                                                                                                  Կետը սիրում էր թռչունի գեղեցիկ սպիտակ փետուրները։ Նա սիրում էր նայել, թե ինչպես է թռչունը բարձրանում դեպի երկինք։ Նրանք եկուսով սիրում էին շատ ուտել մանր ձկներ։                                                                                                                Ամբողջ ամառ թռչունն ու կետը հանդիպում էին ծովածոցում։ Նրանք անդադար խոսում էին։ Նրանք խոսում էին լուսնի մասին, օվկիանոսի մակնթացության և նավերի մասին։Թռչունը կատակներ էր անում և ստիպում էր կետին ծիծաղել։ Կետը երգում էր գեղեցիկ երգեր և ստիպում էր թռչունին լացել (չնայած, որ չգիտեր, թե ինչու է լացում)։

Once there was a bird who fell in love with a whale. And a whale who fell in love with a bird. The bird loved the whale’s beautiful smile. He loved the way she swam through the water so gracefully. The whale loved the bird’s handsome white feathers. She loved to watch him soar through the sky. And they both loved to eat lots of tiny fish.

All summer, the bird and the whale met in the bay. They talked and talked. They talked about the moon, and the tides, and the ships in the ocean. The bird told jokes and made the whale laugh. The whale sang beautiful songs that made the bird cry (even though he didn’t know why).

Վարդավառը Բերքաբերում

Ծնողներս որոշեցին, որ ջրոցու օրը պետք է անցակցնենք Բերքաբերում։ Այն գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Երբ հասանք տեղ, մեր առջև բացվեց շատ հիանալի տեսարան՝ սարերով, անտառներով և մի փոքրիկ լճով, այն ջարամբար է, որը բաժանում է երկու պետություները իրարից՝ լճի մի կողմում մենք էինք, մյուսում՝ իրենք, երևում էր նաև երկու պետրությունների զինվորական պոստերը։ Ես վախ չէի զգում, մայրիկս փոքր-ինչ շփոթված էր, բայց ընթացքում սովորեց և վախը անցավ։ Մեր տան բակում, բոլորս ՝ իմ ընկերները և ծնողները՝ խաղացինք ջրոցի։           Շատ հիանալի և անմոռաց 2օր անցկացրեցինք հայ-ադրբեջանական սահմանում՝Բերքաբեր գյուղում։                                                                                  Իմ երազանքն է, որ մեր երկիրը այլևս չունենա թշնամիներ և այլևս հողի համար ոչ-ոք պատերազմ չսկսվի մեզ հետ

 

Ենոքավան

Տավուշի մարզում անցակցերինք ևս մի հիանալի օր։ Այցելեցինք Ենոքավան, որտեղ գտնվում է էքստրիմ ժամանցային կենտրոնը, այնեղ նշում էին այդ կենտրոնի ծննդյան օրը։                                                                                                  Շատ հետաքրքիր օր էր, ոմանք թռնում էին զիպլայնով, ոմանք թելերից կախված փայտերի վրա վազում, մի խումբը ուղաթիռով էր թռչնում, իսկ մյուսները՝ օդապարիկով վեր էին բարձրանում։ Օրը տպավորիչ լինեու համար հայ և արտասահմանցի դիջիները մեզ համար նվագում էին, իսկ մենք իրենց երաժտության տակ պարում էինք։ Ամեն ինչ ավելի տպավորիչ դարձավ, երբ մութը ընկավ, աստղերը այնքան մոտ էին և այնքան փայլուն, որ ուզում էի բռնել, իսկ հեռվում՝ ձորի մեջ, երևում էր Իջևան քաղաքի լույսերը։ Գեղեցիկ էր Ենոքավանը իր էքստրիմ ժամանցով։

thumbnail_20190727_202417