Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
  • Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից 

Մեր կյանքում կան բազմաթիվ առաջնորդներ,որոնցից են օրինակ՝ սպորտային առաջնորդները։Բասկետբոլում,կամ Ֆուտբոլում թիմում լինում է այնպիսի մեկը,ով կոգևորի իր ընկերներին և կկոչվի իսկական առաջնորդ։Իմ կյանքում նույնպես կան առաջնորդներ և դա իմ ընկերներն են,ովքեր տարբեր իրավիճակներում ստանձնում են առաջնորդի դերը։Բոլորիս ծնողները նույնպես հանդիսանում են ընտանիքի առաջնորդը,քանի որ կարևոր որոշումները կայացնում են հենց նրանք։

  • ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

Առաջնորդը պետք է ունենա ազդեցիկ խոսալու կարողություն,քանի որ եթե ազդեցիկ չլինի առաջնորդի խոսքը,մարդիկ թերահավատորեն կմոտենան հարցին։Լինի ավելի խելացի,իմաստուն քան պետք է լինի սովորական մարդը։

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում 

Հասարակագիտություն 8 դաս․, էջ՝ 113

Ինչ է իշխանությունը

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
  • Որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․

Իշխանությունը ունի դրական կողմեր։ Իշխանությունը թույլ է տալիս բարեկարգել վիճակը և տնտեսությունը մի երկրում։ Եթե մարդը իշխանություն է հաստատում մի մարդու վրա, և այդ մարդը ղեկավարում է նրան, որպես իշխան։

Իշխանությունը ունի նաև բացասական կողմեր։ Ամեն մի մարդ ունի իրավունք ազատ գործել, և անել այն ինչ որ նա ցանկանում, ինչը որ թույլ չի տալիս իշխանությունը։ Մարդը այսպես ասած անկախանում է, իշխանություննից և մտածում է ազատ, ու ապրում իր կյանքով։

  • Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։

    Իշխանությունը կարող է ազդել մարդկանց վարքագծի վրա։ Իշանությունը կարող է բարելավել մի մարդու վարքագիծը, եթե նրա վարքագիծը սխալ է, ու չի համապատասխանում այլ մարդկանց վարքագծին։
  • Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգուկանոն հաստատում և պաշտպանում։

    Ամեն մի պետություն պետք է հաստատի խիստ օրենքներ, որոնք կբարելավեն կարգ ու կանոնները, և եթե խախտել են օրենքները, ապա մեծ տուգանքը անբաժանելի մասն է խիստ օրենիք խախտմանը։

Արդյունքը սովորողների բլոգում:

Հասարակագիտություն 8, էջ 105

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

1.Ի՞նչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Պատասխանատվությունը վստահելի և արժանահավատ լինելու դրսևորումներից է: Պատասխանատու մարդն իմ կարծիքով պետք է առաջին հերթին պատասխանատու լինի իր քայլերի համար: Պետք է լինի խիզախ, քաջ և ունենա ինքնատիրապետման զգացողություն: Մարդը պատասխանատու չի ծնվում, դառնում է այդպիսին:

2.Թվարկեք թե ի՞նչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Մենք պարտավոր ենք դասերին կարգապահ լինել և պատրաստ լինել դասերին մեր ուժերի առավելագույնով: Իսկ ուսուցիչը պարտավոր է դասը հիանալի բացատրել յուրաքանչյուրին:

3.Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
Իմ կարծիքով բոլորի հետ էլ պատահում է, բայց մենք այդ քայլով ցանկանում ենք ուղղակի չնեղացնել դիմացինին: Բայց միևնույն ժամանակ նրան խաբում ենք չասելով ճշմարտությունը:

4.Ի՞նչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Հանդուրժողականության բացակայության պատճառով կարող են բազմաթիվ վեճեր լինել: Մարդ պետք է կարողանա իրեն ճիշտ դրսևորել յուրաքանչյուր իրավիճակում: Քանի որ հանդուրժողականություն մենք սովորում ենք մեր փորձի և շփման միջոցով: Ընդ որում՝ ինչքան շատ ենք հաղորդակցվում մեզնից տարբերվող անհատների և խմբերի հետ, այնքան բարձրանում է մեր հանդուրժողականությունը նրանց նկատմամբ:

5.Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:
Եթե չլինեն հանդուրժող մարդիկ աշխարհի վրայից կհեռանա խաղաղությունը: Քանի որ նրանք են իրենց հավասարակշռվածությամբ պահպանում մարդկանց հարաբերությունները:

Հավասարություն

1․ Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
Մենք բոլորս կազմում ենք հասարակության մի մասնիկը, որտեղ բոլորիս հոգեպես հավասարությունը պետք է լինի հավասար։ Այսինքն, եթե ես ունեմ պահանջներ, ազատ խոսքի արտահայտվելու իրավունք, իրավունք՝ ուրեմն բոլորն էլ կարող են և պետք է ունենան։ Բայց նաև կա ֆիզիկական հավասարություն, որտեղ հնարավոր չի, որ մարդիկ լինեն հավասար, որովհետև դա մարդու ձևավորումն է, մարդու մտածելակերպը, կառուցվածքը․․․

2․ Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
Քաղաքացիների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ, որովհետև օրենքը և օրենքը խախտելու համար սահմանված պատիժը մնում է նույնը՝ յուրաքանչյուր մարդու համար։

3․ Ի՞նչ է սոցիալական հավասարություն։
Հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։  Սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։

4․ Բերեք օրինակներ:
Հենց նույն հոգեպես հավասարությունը երբեմն շատ հաճախ խախտվում է։ Մարդիկ կարծում են, որ իրենք կարող են ունենալ իրավունքներ, որոնք չեն կարող ունենալ մյուսները՝ ինչը կարող է հանգեցնել մարդու մոտ շատ լուրջ խնդիրների․ օրինակ՝ ինքնագնահատականի իջեցմանը։

Արդարություն

  • բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Ես կարող եմ մենակ ասել, որ արդարություը ամեն մեկի համար տարբեր է և շատ բարդ է գտնել արդարությունը առօրյա կյանքում:

  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

Արդարության իրավական կողմը բարոյական կողմից տարբերություն այդ քան էլ չունի՝ իրավական արդարության ժամանակ ամեն ինչ որոշում է դատարանը և փաստերը, իսկ այն արդարությունը որը տեղի է ունենում հասարակական կյանքում դա արդեն բարոյական արդարությունն է:

  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից:

Պատկերացրեք դուք դասից եկել եք հոգնած և սկսում եք անել դասեր, ավարտում եք տնային գործերը, իսկ երբ ավարտում եք բացում եք հեռախոսը և այդ պահին տուն են մտնում Ձեր ծնողները՝ սկսում են ասել թե ինչ անճար ես և վերջում արգելում են հեռախոսը, որպիսզի ամբողջ օրը չմտնեո նրա մեջ:

Ազատություն

  • Ինչ է ազատությունը
    Ազատությունը մի գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։ Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։
    Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։
  • Ազատություն տեսակները
    Ազատության հիմնական տեսակներն են։
    Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր։
    Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:
    Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։
    Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:
    Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։
  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 
    Հայ մարտիկները միշտ անվախ կանգնած են սահմաններում։ Նրանց առաջնային խնդրիը մեր հայրենիքը պաշտպանել էր։ Նրանց շնորհիվ է, որ մենք ապրում ենք։ Նրանք եթե չլինեին մենք հիմա կվերածվեինք հողի։ Եվ ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ առանց նրանց։ Մենք միշտ պարտական ենք ձեզ մեր զինվորներ, դա կապ չունի, որ դուր այստեղ չեք, և կապ չունի, որ դուք մեզ՝ Հայերիս հետ չեք, դուք միշտ կմնաք մեր սրտերում որպես հերոս։
  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր։
Stream episode Միքայել Նալբանդյան - «Ազատություն» by Lilit Ghazaryan  podcast | Listen online for free on SoundCloud
Ազատություն… | Մերի Երանոսյան

Ինչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
    Արժեք ասելով ես հասկանում այն բաները, որոնք ես իմ կյանքում ամենաշատն եմ կարևորում և աժեքավորում։
  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
    Վստահությունը, բարությունը, ազնվությունը, մեծահոգությունը, խելացի լինելը, ուժեղ լինելը, մարդ լինելը։
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսաորձ:
    Իմ կարծիքով մարդ, եթե ունենում է հա՛մ գիտելիք հա՛մ կենսափորձ նա կսկսում է ամեն ինչ ավելի գնահատել, կարևորել և արժեքավորել։ Կենսափորձ և գիտելիք ունենալու համար մարդ պետք է ունենա նպատակ և ցանկություն։ Պատկերացրեք, եթե մենք չունենայինք նպատակ մենք չէինք սկսի սովորել և դրա արդյունքում չէինք ունենա նաև կենսափորձ։ Իսկ, եթե ունենում ես կենսափորձ ուրեմն արդեն սկսում ես արժեքավորել այն ինչ ունես և սկսում ես գնահատել այդ արժեքները։
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
    Իմ կարծիքով ոչ մի արժեք իր նշանակությունը չի կորցնի, որովհետև այս աշխարհում կա 7,8մլդ մարդ և ամեն մեկը մի բնավորություն ունի և ամեն մեկը մի բան է կարևորում այս աշխարհում։

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիք

Ընտանիքից շատ բան է կախված։ Առաջին հերթին ընտանիքում լարվածություն չպետք է լինի, քանի որ այդ ամենը կարող է ազդել երեխայի հոգեբանության և մտածելակերպի վրա։ Ընտանիքում չպետք է լինի կեղծիք, կինն ու ամուսինը իրար հանդեպ պետք է հավատով և վստահությամբ լցված լինեն, քանի որ ամենակարևորն այդ է, այդ ամենի պակասից շատ ու շատ ընտանիքներ կործանվում են։ Առաջ ընտանիքները եղել են մեծ, իսկ հիմա ոչ, այսինքն առաջ ընտանիքները կազմված են եղել բարեկամներով, ազգ ու տակով և այլ, իսկ հիմա միայն՝ հայր, մայր, երեխա։ Ծնողների դաստիրակությունից շատ բան է կախված, քանի որ երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է։ Աշխարհում ամենակարևոր բաներից մեկն էլ ընտանիքին է, սիրեք այն։

Ազգ

Հունարեն Էթնոս՝ ազգ։ Ազգը մեծ դեր ունի մարդու և երկրի ճանաչելիության հարցում։ Ազգային կարևոր հատկանիշներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, լեզուն է։ Լեզուն է միավորում մարդկանց և միաժամանակ առանձնացնում նրանց։ Ազգը պետք է մի բռունցք լինի, բայց այդ ամենն կարծում եմ անհնար է, քանի որ այդ դարերում մարդիկ ունակ չեն լսելու դիմացինին և փորձել գալ մի հայտարարի։ Ազգը մի ընտանիք է որտեղ ապրում տարբեր դասի մարդիկ, հենց այդ մարդկանցից է առաջացել ազգը։ Ազգը ունի իր ազգային արժեհամակարգը և մշակույթը։

Մշակույթ

Ազգը ճանաչելու համար շատ մեծ է մշակույթի դերը։ Առանց մշակույթի պետությունը դատարկ է։ Մշակույթն է, որ երկիրը գեղեցկացնում և ճանաչելիության այն բարձ մակարդակին է հասցնում ամբողջ աշխարհով։ Շատ ու շատ մարդիկ իրենց երկրի մշակույթը չեն հարգում և անգամ չեն ճանաչում։ Մեր մշակույթը մեր պարն ու երգն է, ավանդական ուտեստները, քանդակները, նկարները, տեսարժան վայրերը և այլն։ Ազգն առանց մշակույթի ոչ մի բանի չի կարող հասնել։

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Համագործակցությունը որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունն է:

Մարդու կյանք հնարավոր է միայն այլ մարդկանց հետ համատեղ: Այդ առումով մարդկանց համատեղ կյանքը՝ համակեցությունը, այլընտրանք չունի: Յուրաքանչյուր մարդ, նման լինելով մյուսներին, նաև տարբերվում է իր բնավորությամբ, խառնվածքով, տեսակետներով: Քանի որ ժամանակակից հասարակությունում մարդիկ ավելի ազատ են, ապա այդ տարբերություններն ավելի ակնհայտ են դառնում:

Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ, որը կարող են լինել տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը:

Համագործակցության կարևոր արդյունքը անձի զարգացումն ու անհատականության ձևվավորումն է: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխահարաբերվելու կարողություններ, որոնց ունեն բոլորը ունեն: Դրանք նպաստում են ուրիշնրի կարծիքը լսելուն և ահրգելուն, տարաձայությունները խաղաղ կարգավորել կարողանալուն, փոխօգնությանն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը նպաստում է նաև անձի հակումների բացահայտմանը և մասնագիտական կողմնորոշմանը, ցանկալի աշխատանք գտնելուն, աշխատանքային խնդիրներ լուծելուն և ընդհանրապես մասնագիտական հաջողություններին:

Հակասությունը պայքար է, կռիվ, անհամաձայնություն, վեճ: Հակասությունը կարող է շատ թեթև դրսևորում ունենալ և շատ ընդարձակ. «Հակասություն կա այնտեղ, որ կան անհամատեղելի գործողություններ»:

Մեզնից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Մենք ունենք տարբեր կարիքների, ցանկություններ, նպատակներ, որոնք էլ առաջ են բերում շահերի բախումներ: Հետևաբար, կոնֆլիկտները հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ մարդկանց կարիքները, ցանկությունները, նպատակները, իսկ  հակասությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ՝ հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք ,ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն և այլն:

Համեստությունը, հավասարակշռությունը, հավատարմությունը, հոգատարությունը և հուսալիությունը  համագործակցության ու համակեցության հետ առնչվող հասկացություններ են:

Մխիթար Սեբաստացիի մասին

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները: