Նոյեմբերի 6-10, առաջադրանքեր

Սովորել էջ՝ 36-40

Թեմա- Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ

Դիտել ՝ https://youtu.be/IgwTmmQWzdY?si=gjRGM9p6Bz_bOURr

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը

1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):

2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:

3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:

Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:

Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):

4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.

Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:

Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):

Опубликовано  автором natalieavagyanРубрика: Քիմիա 8Оставить комментарий

Նյութի զանգվածի պահպանման օրենք

Սովորել էջ՝ 31-34

Թեմա- Նյութի զանգվածի պահպանման օրենք

Լաբորատոր փորձ

Լաբորատոր փորձ

Սովորել էջ՝ 31-34

Թեմա- Նյութի զանգվածի պահպանման օրենք

Լաբորատոր փորձ

Լաբորատոր փորձ

Հոկտեմբերի 16-20

Սովորել՝

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:

N=0,012կգ/1,994×10-27կգ≈6,02×10²³

Հետևաբար՝ 0,012կգ ածխածնը պարունակում է 6,02×10²³ ատոմ, և դա մեկ մոլ է։

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զաենգվածով նմուշում:

30 գ/մոլ է

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.

N5

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M

Քիմիայի հիմնական հասկացությունները

1.

mwlcmwl.png

2. CO2(C, O2)

Fe(OH)3 (Fe,O3,H3)

NaOH(Na,O,H)

H2O(H2,O)

3. NaNO, CaCO3, Fe2O3, Al2(SO4)3, H3PO4

4. KO, CaO, AlO, Fe(II)O, Fe(III)O, N(I)O, N(III)O, P(V)O, Mn(VII)O

5. Նրանց անվանում են քանակական բաղադրություն և ցույց են տալիս, թե որքան են H-ի S-ի O-ի մոլեկուլների թիվը

6. 

7.

ա․H2O

բ․CO2

գ․CH4

դ․SO2

Լաբարատոր փորձ


Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:


մագնեզիումի ժապավեն մագնեզիումի այրումը մագնեզիումի օքսիդ

մ ա գ ն ե զ ի ու մ + թ թ վ ա ծ ի ն → մ ա գ ն ե զ ի ու մ ի օ ք ս ի դ

Կազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.

Mg+O2→MgO

Ինչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք 2 գործակիցը.

Mg+O2→2MgO

Բայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք 2 գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.

2Mg+O2=2MgO

Այս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում:

Հիշողության թեստ

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղա- դրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

2) քիմիական ռեակցիա

3) քիմիական տարր

4) քիմիական բանաձև

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկու-

թյունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում 

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում 

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Թեստ 2

  1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

1) օդ

2) շաքարաջուր

3) կաթ

4) կերակրի աղ

  1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

1) գույնի

2) միմյանց մեջ չլուծվելու

3) մագնիսական հատկությունների

4) մոլեկուլների չափերի

  1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել. տա-

1) միայն ֆիզիկական

3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

2) միայն քիմիական

4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

4)Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

1) Li2Օ

2) C02

3) S03

4) Si02

5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

4

6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

Բ)-2)

Ա)-3)

Գ)-5)

Ատոմի կառուցվածքը

1. Հետևյալ տարրերից որի՞ ատոմի արտաքին էներգիական մակարդակն է պարունակում այնքան էլեկտրոն, ինչքան ազոտի ատոմինը.

1.ածխածին

2.թթվածին

3.ֆոսֆոր

4.ֆտոր

Քանի որ արտաքին էներգիական մակարդակում միևնույն թվով Էլեկտրոններ պարունակում են նույն ենթախմբի տարրերի ատոմները, ապա հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է գտնել այն տարրը, որն ազոտի հետ միասին գտնվում է միևնույն ենթախմբում:

2. Ո՞ր շարքում են տարրերը դասավորված ըստ ոչ մետաղական հատկությունների ուժեղացման.

1.Si, P, S

2.O, C, F

3.Cl, S, P

4.F, Cl, Br

Այս առաջադրանքը պահանջում է հատկությունների համեմատում: Քանի որ պարբերություններում միջուկի լիցքի մեծացման հետ ձախից աջ ոչ մետաղական հատկություններն ուժեղանում են, հետևաբար՝ ճիշտ պատասխանը Si, P, S դասավորությունն է:

3)Ո՞ր տարրի բարձրագույն օքսիդին համապատասխան թթուն առավել ուժեղ,

1) S

2) Si

3) Cl

4) P

Դիտարկելով` առաջադրանքում տրված տարրերի դիրքը պարբերական համակարգում՝ տեսնում ենք, որ բոլորը երրորդ պարբերության տարրեր են: Գիտելիքները նույն պարբերության օքսիդների և հիդրօքսիդների թթվահիմնային հատկությունների փոփոխության օրինաչափությունների վերաբերյալ հնարավորություն են տալիս ընտրելու ճիշտ պատասխանը: