Մեխանիկական աշխատանք:Հզորություն

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը։

Ֆիզիկայում <<աշխատանք>> հասկացությունը ունի որոշակի իմաստ և օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ դիտարկվում է շարժումը որևէ ուժի ազդեցությամբ։ Նման դեպքում ասում են որ կատարվում է մեխանիկական աշխատանք։

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական  աշխատանքը կախված է մարմնի վրա ազդող ուժից, և այդ ուժի ազդման ուղությամբ անցած ճանապարհից։

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A=F*S

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Ն*մ, Ջոուլ

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Հզորությունը հաշվելու համար պետք է աշխատանքը բաժանել այն ժամանակահտվածին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։ N=A/t

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը։

Պետք է հզորությունը բազմատկենք այդ աշխատանքը կատարելու ժամանակամիջոցով A=N*t։

Շփման ուժ

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Երբ մենք աթոռը շարժում ենք, երբ մենք գիրքը շարժում ենք սեղանի վրայից և այլն:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Երկու առարկայից, իրենց նյութի տեսակից և ողորկության աստիճանից:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Սահքի շփման ուժ, դադարի շփման ուժ և գլորման շփման ուժ:

Սահքի շփման ուժի օրինակներ — պահարան շարժել, սառույցի վրա սահել:

Գլորման շփմսն ուժի օրինակներ — գնդակ գլորել, խմոր գլորել:

Դադարի շփման ուժի օրինակներ — առաջանում է բոլոր առարկաների շփման մակերևույթին և խանգարում է մարմնիններից է որևէ մեկի շարժմանը:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Երբ սահնակը սահելով իջնում է, նրան հեշտ է կանգնացնելը: Օրինակ՝կդիպչի մի մեծ քարի և կկանգնի, իսկ գլորվող սահնակը գլորվելով կանցնի քարի վրայով և նրան դժվար կլինի կանգնացնել: Սա նշանակում է, որ գլորման շփման ուժը ավելի փոքր է:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Շփման հետևանքով մարդիկ ու կենդանիները քայլում են, վազում են, մենք կարողանում ենք առարկաներ շարժել, ավտոմեքենա վարել և այլն:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Շփման հետևանքով գործարանում մաշվում են մեքենաների մասերը, և այլն:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժը կարելի է մեծացնել խորթ ու բորթ մակերևույթների պայմաններում:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը կարելի է փոքրացնել ողորգ մակերևույթների պայմաններում:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ:

Օրինակ՝ երբ մարդը քայլում է, նրա վրա ազդում է ծանրության ուժը, թգողության ուժը և շփման ուժը:

Շփման ուժ Դադարի շփում Շփումը բնության մեջ և տեխնիկայում

Տարբերակ 1
I. (2) Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով.

Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով մարմինը (Երկրի ձգողականության
հետեւանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա:

Պատ.՝3


II. (2) Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով.

Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմնին.

Պատ.՝1


III. (2) Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով.

Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով դեֆորմացված մարմինը ազդում է
իրեն դեֆորմացնող մարմնի վրա.

Պատ.՝2


IV. (2) Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա.

Տիեզերանավին ուղեծրի վրա պահում է ծանրության ուժը:
Պատ.՝ 1

1.ծանրության ուժը

2.առաձգականության ուժը

3.մարմնի կշիռը

V. (2) Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը.

Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը չի փոխվում.

Պատ.՝3

  1. փոքրանում է
  2. մեծանում է
  3. չի փոխվում

Հիշեցում՝

Ֆիզիկական մեծությունները լինում են եըկու տեսակ սկալյար և վեկտորական։

Սկալյար կոչվում են այն ֆիզիկական մեծությունները որնք տրվում են թվային մեծությամբ՝ ուղություն չունեն։

Այն ֆիզիկական մեծությունները որոնք ունեն և թվային արժեք և ուղություն կոչվում են վեկտորական մեծություններ։

Տարբերակ II.

1. Երկու բիլիարդի գնդիկներ իրար բախվելով, վանում են իրար շփման ուժի հաշվին, որից հետո կանգ են առնում առաձգականության ուժի վրա։

2. Այ մեքենաներում, որտեղ օգտագործվու է փոկային փոխանցում, փոկի վրա բևոկնախեժ (կանիֆոլ) են քսում։ Դրա հետևանքով փոխվում էփոխանիվի և փոկի միջև շփման ուժը։

Մարմնի կշիռ

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է հենարանում մարմնի ազդեցության առաջացրած դեֆորմացիայի հետևանքով: Քանի որ  ազդեցությունը միակողմանի չի լինում, ուրեմն հենարանն էլ է ազդում մարմնի վրա: Մարմնում դեֆորմացիայի հետևանքով առաջանում է առաձգականության ուժ, որն ուղղված է դեպի ներքև, որով  մարմինն ազդում է հենարանի վրա:

Նույնը կարելի է ասել կախոցից կախված մարմնի համար՝ դեֆորմացվում է ոչ միայն կախոցը, այլև մարմինը, որը դեպի ներքև ուղղված ուժով ազդում է կախոցի վրա:

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը առաձգական բնույթի ուժ է։

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված։

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Դեֆորմացիա

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ

Առաձգական դեֆորմացիա է գնդակ տշելիս գնդակի վրա փոս արաջանալը, իսկ պլաստիկ է մատիտի կոտրվելը:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժ ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

F=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենք

Առաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ:

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

7.Հուկի օրենքի ձևակերպում

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ծանրության ուժ, տիեզերական ձգողութուն

1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժը քանակապես բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուս մարմնի վրա:

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1նյուտոն կոչվում է այն ուժը, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իր արագությումը փոխում է 1 մ/վ-ով:

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

Ուժը ունի ուղղություն եւ այն վեկտորական մեծություն է:

4.Որ ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Այն մեծությունները, որոնք ունեն ուղղություն, կոչվում են վեկտորական, իսկ այն մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք, կոչվում են սկալյար մեծություններ:

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված:

Ուժի ազդեցության արդյունքը մի շարք մեծություններից է կախված՝ արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով:

Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետեւանքով:

7.Ինչից է կախված տիեզերական ձգողության ուժը

Մարմինների միջեւ հեռավորությունից է կախված ձգողության ուժը:

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

m=2տ=2000կգ

g=9,8ն/կգ

Fծ=?

Fծ=mg=2000կգ 9,8 ն/կգ=19 600ն

2.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

Fծ = 90 Ն
g = 9,8 Ն/կգ
_______
m – ?
_______
m = 90 Ն : 9,8 Ն/կգ

Մարմինների խտությունը

Լուծել .Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից

էջ33 -39 առաջադրանքները

Մարմնի զանգված-m (էմ)

Մարմնի ծավալ- v (վէ)

Նյութի խտուտություն-ρ(ռո)

Տարբերակ 1

I. Բետոնի խտությունը 2200կգ/մ3 է, նշանակում է, որ․ 1մ3 ծավալով բետոնը 2200կգ է։ Պատ`. 1:

II. V=20մ3

m=16000կգ

ρ(ռո)-?

ρ=m/v=16000կգ/20մ3=800 կգ/մ3։ Պատ՝․ 2:

III. (3) Կաղնու փայտից պատրստված 0,002մ3 ծավալով չորսուի
զանգվածը 1,6կգ է: Հաշվեք կաղնու խտությունը.
1 .0,032կգ/մ3 2. 0,8կգ/մ3 3. 125կգ/մ3 4. 800կգ/մ3 5. 1,25կգ/մ3

IV. (3) Մարմարի խտությունը 2700 կգ/մ3 է: Այն արտահայտեք գ/սմ3-ով.
2,7գ/սմ3 2. 0 27գ/սմ3 3. 27գ/սմ3 4. 270գ/սմ

V. (4) 0,5դմ3 ծավալով մոմի կտորը կշռում է 450գ: Հաշվեք մոմի
խտությունը.
9 գ/սմ3 2. 0, 9 գ/սմ3 3. 405 գ/սմ3 4. 225գ/սմ3 5. 2,25 գ/սմ3

Տարբերակ 2.

I. Բանաձևերը գրելիս խտությունը նշանակում են ρ տառով,
զանգվածը v տառով և ծավալը m տառով.

II. Սառույցի խտությունը 900կգ/մ3 է: Դա նշանակում է, որ. 1մ3 ծավալով սառույցի զանգվածը 900կգ է: Պատ՝․ 1:

III.

V=0,5մ3

m=400կգ

ρ-?

ρ=m/v=400կգ/0,5մ3=800 կգ/մ3

Պատ՝․ 4:

IV.

ρ=710 կգ/մ3

ρ (գ/4մ3)-?

ρ=70կգ/մ3=710 1000/100000

1մ3=1մ․1մ․1մ=100սմ․100սմ․100սմ=100000սմ3

V. Մետաղյա դետալը, որը պատրաստված է 1,5դմ3 ծավալով
համաձուլվածքից, կշռում է 6կգ: Հաշվեք համաձուլվածքի խտությունը.
1.9 գ/սմ3 2. 025 գ/սմ3 3. 4 գ/սմ3 400գ/սմ3 5. 900գ/սմ3

Ինքնաստուգում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է ( Հունարեն ֆյուզիս՝ բառից , որը նշանակում է բնություն )

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Շրջակա աշխարհի երևույթները ուսումնասիրելն է,օրինակ՝ տետրի ընկնելը,ջրատար խողովակներում ջրի հոսքը և այլն:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնության օրենքները:Այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն` դա բնություն է:

4.քննարկել  ինչ է բնությունը

Օրինակ՝ սերմի ծլարձակումը,երկնակամարում արեգակի և Լուսինի դիրքերի փոփոխումը և այլն:

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող  փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:

6.ինչ է նյութը։

Նյութից պատրաստված են լինում մարմինները: Օրինակ`երկաթ, ջուր, ոսկի, բղինձ, փայտ:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

անձրև գալը , անձրևից հետո ծիյածանի առաջացումը, անձրևի ժամանակ որոտումը ամպի և այլն:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Օրինակ ՝ծառը ,ծաղիկը , ավտոմեքենան, դուռը ,դռան բռնակը և այլն դրանք բոլորը ֆիզիկական մարմին են․

9.ինչ է մատերիան

Մատերիան դա այն ամենն է ինչը գոյություն ունի տիեզերքում`մոլորակ, կենդանի, բույս: Նյութը մատերիայի տեսակներից է:

10.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Տարբեր տեղեկություններ կարդալով և ուսումնասիրելով։

11.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Օրինակ ՝ փորձ անելով դու ինքդ տեսնում ես տվյալ նյութը , ֆիզիկական մարմինը և այլն , իսկ դիտելով միայն տեսնում էս փորձ կատարելու ձևը։

12Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Օրինակ ՝ փորձ անելով դու ինքդ տեսնում ես տվյալ նյութը , ֆիզիկական մարմինը և այլն , իսկ դիտելով միայն տեսնում էս փորձ կատարելու ձևըիսկ վարկածը դա ենթադրություն է։

13..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։

14.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

15․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

ՄՀ-ի հիմնական միավորներից են՝ երկարության միավորը՝ մետր, ժամանակի միավորը՝ վայրկյան, զանգվածի միավորը՝ կիլոգրամ։ 

16.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Չափաքանոնի վրա բաժանումների գծիկները և որոշ գծիկների վրա գրված թվերը միասին ներկայացնում են քանոնի սանդղակը:

17․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափից սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

18․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

19.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, չափումը կատարող գործիքի սխալ դիրքից, դիտարկողի աչքի ոչ ճիշտ դիրքից:

20.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

21.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը,կոչվում է հաշվարկման մարմին։

22.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը,որի տվյալները կարող ենք անտեսել,չգրանցել կոչվում է նյութական կետ։

23.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Դա այն գիծն է, որի հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

24.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Որոշ ժամանակահատվածում մարմնի անցած ճանապարհը կոչվում է անցած ճանապարհ։

25.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը դա նույն գծերն են,իսկ անցած ճանապարհը դա մարմնի տեղաշարժն է որոշակի ժամանակում։

26.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:

27․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

28.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

29.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

31․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:

32․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

33․Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից

Քանի որ արագությունը կրկնակի ուժեղանում է:

Մարմնի խտություն

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյությի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծաբալի հարաբերությանը։

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը։

Խտությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ մարմնի զանգվածը և ծավալը

3.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

Միավորների ՄՀ-ում խտության միավորը 1կգ/մ3։

4.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

v=m/p

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

m=p.v