Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյանսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935, (ՓարիզՖրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երազժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

download

Աղերս

Կա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,
Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․
Զարկին դևեր
Իմ թևեր․
Տո՛ւր, Տեր,
Հո՛ւր, Տեր,
Որպես խոտեր
Էլ չդողան
Իմ ոտեր․․․։