5 հետաքրքիր փաստ Բլեզ Պասկալի մասին

Բլեզ Պասկալ՝ նա ծնվել է հունիսի 19-ին 1623թ.-ին իրավաբանի ընտանիքում, իսկ մահացել է օգոստոսի 19-ին 1662թ.-ին:Նա ֆրանսիացի մաթեմաթիկոս, ֆիզիկոս և գրող էր եղել:Նաև նա է Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։ Մի քանի հետաքրքիր Պասկալի մասին:

1.Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։

2. Պասկալը ստեղծեց Պասկալի օրենքը, որն ասում է՝ հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

3. 1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:

4. Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։Այն հայտնաբերվել է Փետրվարի 3-ին 1989թ.-ին:Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։

5. Պասկալն 1669թ. հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:

1662թ. նրա առողջությունը կտրուկ վատանում է, և. 39 տարեկան հասակում մահանում է:

Leave a comment