Կենդանաբանական այգում

Ես իմ ընտանիքի հետ միասին գնացել էինք կենդանաբանական այգի։ Իմ ցանկությամբ ամեն տարի գնում ենք։ Այս տարի կենդանաբանական այգին յուրովի գեղեցկացել էր, կանաչազարդ, իսկ վայրի կենդանիների տարածքը՝ դարձել էր շատ ընդարձակ, այնպիսի  տպավորությունն էր, որ նրանք ազատ են, բնության գրկում։ Այգում ավելացել էին դիտակետեր, որտեղից երևում էր ամբողջ այգին, կենդանինիները։ Ամենատպավորիչը, դա առյուծների ընտանիքն էր, որտեղ բնակվում էին երկու որձ և յութ էգ առյուծներ։ Երբ հասանք գետաձիուն, նա մեզ համար սկսեց զվարճալի ներկայացում ցույց տալ, մեկ սուզվում էր ,անհետանում ջրի մեջ, մեկ էլ հայտնվում  և բացում իր հսկայական բերանը։                                                                                                                            Գեղեցիկ և տպավորիչ էր մեր կենդանաբանական այգին։