Սևանում

Սևանը այն վայրերից է, որը ես շատ եմ սիրում։Մենք շատ հաճախ ենք լինում Սևանում, ճիշտ է օդը սառն է, ջուրը սառն է, բայց Սևանում միշտ լավ ժամանակ ենք անցկացնում։ Սևանում այդ օրը, փոքր քամոտ էր և ծովը դարձել էր  ալիքավոր։Ճայերը փոքրիկ կղզյակների վրա նստած դիտում էին շուրջ բոլորը, մի քանի ճայեր թռչում էին, որոշները՝ ձուկ էին որսում։ Հանկարծ կղզյակի մոտակայքում երևացին լողացող բադիկները՝ իրենց ձագուկներով։                                                    Հեռվում երևում էր Սևանա կղզին, իր Սևանավանքով։ Օրը ավարտում էր, արևն էլ մայր էր մտնում։ Մենք ուրախ օր ացնկացնելուց հետո վերդարձանք Երևան։