Մենք գնացել էինք Մրգաշեն գյուղ, մեր ընկերների հողամաս։ Այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Այնտեղ կան շատ պտղատու ծառեր, իսկ մենք սկսեցինք բերքահավաք անել՝ ծիրան, խնձոր, սպիտակ թութ, հաղարջ, մորի և այլն։ Մեր ընկերները ազգությամբ պարսիկ են, նրանք շատ լավ հայերեն են խոսում, նրանց հետ շատ հետաքրքիր է անցնում։ Միասին զրուցում ենք երկու մշակույթների և ավանդույթների մասին։ Նրանք շատ են սիրում մեր Հայաստանք՝ Երևանը, հայերին։ Նրանք մշտական բնակություն են հաստատել Երևանում։ Նրանք ունեն մի փոքրիկ շուն՝ Չոկո անունով։ Չոկոն այնքան է սովորել մարդկանց գրկում քնել, որ մոտ մեկ ժամ իմ ծնկներին քնեց, երբ արթնացավ՝ միասին երկար ժամանակ գնդակով խաղացինք։ Ահա ևս մի հետաքրքիր ամառային օր ունեցա ես։