Հայ-Հունական ճամբար

Հուլիսի 20-22 մասնակցում էի հայ-հունական ճամբարին, որտեղ մասնակցում էին ազգությամբ հույն իմ պես 20 երեխա։ Իմ մայրիկի պապիկը հույն է, ուրեմն ես էլ եմ հույն։ Ճամբարը գտնվում էր Լոռվա մարզի Վանաձոր քաղաքից 3կմ հեռավորության վրա, անտառի մեջ և կոչվում էր <<Ծիծեռնակ>> ճամբար։ Մեր օրերը անցնում էին շատ հետաքրքիր։ Մենք սովորեցինք հունական երգեր և պարեր, ծանոթանք մշակույթի և հունական դիցաբանության։ Ամենատպավորիչ օրերից մեկն այն էր, երբ մեզ այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նա շատ տպարվորված էր մեր հյուրընկալությամբ։ Ճամբարում ամեն օր ծածանում էինք Հայաստանի  և Հայաստանի դրոշները։ Առավոտյան արթնանալուց հետո, երբ պատրաստվում էինք տողանին, պարտադիր երգում էինք երկու պետություների հիմնը։ Ճամբարային տպավորիչ պահերից մեկն այն էր, երբ օրվա տարբեր ժամերին մեզ համար նվագում էին ճամբարական երեխաները՝ արկեստրով, իսկ մենք ժամանակ չկորցնելով պարում էինք։ ճամբարային վերջին երեկոն անցկացրեցինք խարույկի շուրջ՝ երգելով և պարելով։ Ահա և եկավ հրաժեշտի պահը։ Ես շատ կկարոտեմ իմ հույն ընկերներին և մեր ճամբարական օրերը։

Leave a comment