Ջոնաթան Լիվինգսթոն ճայը գլուխ առաջինի իմաստուն մտքեր

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

Նա գտնում էր, որ այս մտածելակերն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթանն ամբողջ օրեր է կորցնում մենության մեջ՝ փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերեվույթի վրայով։

— Լսիր, Ջոնաթան,— ասում էր հայրը ոչ անբարյացակամորեն,— ձմեռն այնքան էլ հեռու չէ, ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերեւույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը եւ ինչպես պիտի այն հայթհայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց, ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը՝ թռչում ես, որ ուտես։

Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման, նա իսկապես փորձում էր, բարձր ճչում էր եւ կառանացցերի ու ձկնորսանավերի շուրջը պտտվելով՝ կռվում երամի մյուս ճայերի հետ, ձկան ու հացի փշրանքների համար ջուրը սուզվում, բայց ոչինչ չէր ստացվում։

Որքան անմիտ է այս ամենը, մտածեց նա, այնքան դժվարությամբ որսացած անձրուկը իրեն հետապնդող քաղված ծեր ճային շպրտելով։ Այս ամբողջ ժամանակը ես կարող էի ծախսել թռչել սովորելու վրա, դեռ այնքան բան կա սովորելու։


Կարճ ժամանակ անց Ջոնաթան Ճայը կրկին մենակ էր ծովի հեռուներում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։

Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծվաթ եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։

Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթեւացած զգաց։ Այլեւս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի եւ պարտություն։ Պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։

— Խավար,— տագնապալի հնչեց խուլ, բեկբեկուն ձայնը,— ճայերը երբեք չեն թռչում խավարում։

Ջոնաթանն ուշադրություն չդարձրեց։ Ինչ հաճելի է, մտածեց նա։ Լուսինն ու աստղերը առկայծում էին ջրում, փոքրիկ փարոսող ցոլքեր սփռելով գիշերվա մեջ, ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ…

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները։ Հինգ հազար ոտնաչափ բարձրությունից ծովի կապույտ հարթության մեջ ձկնորսանավերը նրան տաշեղներ էին թվում, Նախաճաշող Երամը՝ պտտվող փոշեհատիկների թեթեւ ամպ։

Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Ապրիլի 1-7

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ առաջադրանքերը․

Լրացուցիչ աշխատանք․

1. Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Ներշնչման պահին օդի հետ կարող են շնչուղիներ անցնել հիվանդաբեր բակտերիաներ, փոշի, որոնց մի մասը կպչում է վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի թարթիչավոր էպիթելին և վնասազերծվում լորձունքի կողմից։ Սակայն որոշ մանրէներ կարող են անցնել թոքեր և առաջացնել թոքաբորբ և այլն։

Կանխելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները, ինչպես նաև կարևոր է շնչառության ճիշտ ռիթմը, որը հեշտացնում է ֆիզիկական և մտավոր աշխատանքը: Կրծքավանդակի նորմալ ձևավորման համար կարևոր պայման է գրասեղանի առջև ճիշտ նստելը, շնչառական մարզումներ կատարելը: Անհրաժեշտ է զբաղվել սպորտով, քայլելիս ընդունել ուղղաձիգ կեցվածք, որը նպաստում է կրծքավանդակի լայնացմանը, մեծացնում է թոքերի կենսական տարողությունը։ Շնչառության հիգիենայի կարևոր պայման է նաև քթով շնչելը։

2. Որո՞նք են շնչառության հիգիենայի հիմնական կանոնները:

Շնչառության հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը։ Եթե բնակարանում շատ մարդ կա, օդում թթվածնի քանակը պակասում է, շատանում են ածխաթթու գազը, ջրային գոլորշիները: Այդպիսի պայմաններում մարդիկ դառնում են քնկոտ, արագ հոգնում են, գանգատվում են գլխացավից: Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել։

3. Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Ուտելու, խոսելու, հատկապես ծիծաղելու պահին, նաև երեխաների որոշ վտանգավոր խաղերի դեպքերում հնարավոր է շնչուղիների մեջ օտար մարմինների` ոսկոր, լոբի, ոլոռ, քար և այլ մանր իրերի հայտնվելը: Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։ Արգելվում են որևէ գործիքով հեռացնելու փորձերը, քանի որ ոչ հմուտ միջամտության դեպքում օտար մարմինը կթափանցի շնչուղիների ավելի խորը մասեր։ Շնչափող ընկած օտար մարմինը նախ փորձում են հեռացնել արհեստական հազի միջոցով: Անհաջող փորձերից հետո կարելի է տուժածին երկտակել ծնկի վրա` փորով հենված դեպի ծունկը դիրքով, գլուխը ինչքան հնարավոր է դեպի ներքև, ապա մի քանի անգամ կտրուկ հարվածել մեջքին։ Եթե այս ձևով նույնպես օտար մարմինը չի հեռացվում շնչափողից, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պարապմունք 45․

Թեմա՝ Եռանկյան մակերեսը:

Քանի որ զուգահեռագծի անկյունագիծը այն բաժանում է երկու հավասար եռանկյունների, ապա եռանկյան մակերեսը հավասար է զուգահեռագծի մակերեսի կեսին:

Trijst_lauk1.png

Sեռանկյուն=aha/2, որտեղ h-ը ուղղանկյան բարձրությունն է (նկարում՝ BE-ն), որը տարված է a կողմին (նկարում՝ AD-ն):

Եռանկյան մակերեսը հաշվելու համար կարելի է օգտագործել եռանկյան ցանկացած կողմը և նրան տարված բարձրությունը: 

Ուղղանկյուն եռանկյան մակերեսը

Քանի որ ուղղանկյուն եռանկյան էջերը փոխուղղահայաց են, ապա մի էջը կարելի է դիտարկել՝ որպես կողմ, իսկ մյուսը՝ որպես բարձրություն, տարված այդ կողմին: Ստանում ենք հետևյալ բանաձևը՝ S=a ⋅b/2, որտեղ a-ն և b-ն էջերն են:

Առաջադրանքներ:

  1. Ո՞ր եռանկյունների մակերեսները կարելի է հաշվել a⋅b/2 բանաձևով: Կարող է լինել մեկ կամ մի քանի պատասխան:
  • ոչ մեկի
  • ուղղանկյուն եռանկյան
  • ցանկացած եռանկյան
  • հավասարասրուն եռանկյան

2. Լուծել և լրացնել աղյուսակը:

Եռանկյան կողմը՝ a6.6մ10 մմ22սմ
Բարձրությունը՝ ha8 մ40մմ5 սմ
Եռանկյան մակերեսը՝ S52,8մ²50 մմ²27 սմ²

3․ Դիցուք՝ a-ն եռանկյան հիմքն է, h-ը՝ բարձրությունը, իսկ S-ը ՝ մակերեսը։ Գտնել

ա) S-ը, եթե a= 6 սմ, h=11 սմ;

33սմ^2

բ) h-ը, եթե a=15 սմ, S=45 սմ2 է,

3սմ

գ) a-ն, եթե S=h2, h=2 սմ։

2սմ

4․ ABC եռանկյան AB և BC կողմերը համապատասխանաբար 16 սմ և 22 սմ են։ Գտնել BC կողմին տարված բարձրությունը, եթե AB կողմին տարված բարձրությունը 11 սմ է։

Առաջին դեպք՝ h = 15.125սմ:
Երկրորդ դեպք՝ h = 8սմ։

5․ Գտնել ուղղանկյուն եռանկյան մակերեսը, եթե նրա էջերն են 4 սմ և 12 սմ։

24սմ2

6․ Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 14 սմ, իսկ անկյուններից մեկը՝ 45օ։ Գտնել եռանկյան մակերեսը։

98սմ2

7․ ABC եռանկյան մակերեսը 60սմ2 է: Գտնել AB կողմը, եթե AC = 15սմ, ∠A=30o:

8սմ