Ադրբեջան

Դասի հղումը

1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Ադրբեջանը լեռնային երկիր է։ Այն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։
2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ պատճառով էլ մեծ դեր ունի հարավ-արևմտյան Ասիայում։
3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
Մեծ դեր ունի Կասպից ծովը Ադրբեջանի համար։ Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ։ Կասպից ծովը նաև էժան տրանսպորտային հաղորդակցության միջավայր է և միավորում է 5 պետությունների։
Ադրբեջանը հարուստ է նավթով և գազով։ Զգալի են նաև երկաթի հանքաքարի, ալյումինի պաշարները։ Շատ են հանքային աղբյուրները։
Ադրբեջանում զարգացած է արդյունաբերությունը։ Զարգացած է նավթի հանույթն ու վերամշակումը, մետաղաձուլությունը, մեքենաշինությունը։
Թեթև արդյունաբերությունից զարգացած է մետաքսագործությունը և գորգագործությունը։
Գյուղատնտեսության զարգացման համար, կան ընդարձակ հարթավայրային տարածքներ։

    Leave a comment