Գերմանիա

1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։  

2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։

3.Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

d4b3d5a5d680d5b4d5a1d5b6d5abd5a1.png

Պարապունք 10.

Համակարգը լուծելու տեղադրման եղանակը։
Լուծիր համակարգը տեղադրման եղանակով․
1.

{y+2x=7
{3x+y=11

y = 7 — 2x

3x + y = 11

3x + (7 — 2x) = 11

7 — 2x + 3x = 11

7 + x = 11

x = 11 — 7

x = 4

(4; -1)

2.
{2x+y-1=0
{y+5x-16=0

(5; -9)



3.
{3x-4y=100
{x-8y=0

(40; 5)

4.

{x+2y-14=0
{x+3y-7=0

(28; -7)

5.

{x-y=2
{x+y=6

(4; 2)

6.
{x+4y-2=0
{10y+x=14
(-6; 2)

7.
{3x-2y=88
{x=8y

(32; 4)

8.
{x-2y=3
{x+3y=25

(13.4; 4.4)

Խնդիրներ ֆլեշմոբից։
9. Աննա ​​ջնջելով  2312 թվից 3 թվանշանը ստացավ 212 թիվը: Քանի՞ քառանիշ թվից կարող է ջնջել մեկ թվանշան, որ արդյունքում ստացվի 212 թիվը:

39

10. Գնացքը կազմված է 11 ոչ միատեսակ վագոններից, որոնց ընդհանուր նստատեղերի քանակը 381 է։ Հայտնի է, որ յուրաքանչյուր երեք հաջորդական վագոնների նստատեղերի քանակը 99 է։ Քանի՞ նստատեղ ունի 9-րդ վագոնը։

99 + 99 + 99 = 297

381+297=15

Մակուղեղ

1. Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:

 Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 

Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում,

2. Ո՞րն է վահանագեղձի գործառույթը. նրա թերգործառույթի և գերգործառույթի դեպքում ինչպիսի՞ խանգարուﬓեր են առաջանում

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ:

Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ: 

3. Ի նչպե՞ս են մակերիկաﬓերի և ենթաստամոքսային գեղձի հորմոններն ազդում ածխաջրերի փոխանակության վրա:

Գլյուկոկորտիկոիդները հիմնականում մասնակցում են ածխաջրերի փոխանակությանը, որն արտահայտվում է արյան մեջ գլյուկոզի քանակի ավելացմամբ

Գործնական քերականություն

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակ-
ցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝
հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։

Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող
կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,
հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող
կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար,
հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի
առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել
կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝
բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ
կապակցությունը) և այլն։

Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական,
անիսկական և կապական բառեր։

Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող
և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։

Անիսկական են որպես կապ
գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և
այլն։

Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,
որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով
(գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա
ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։
Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։

Կապերի խնդրառությունը (կառավարումը)։ Ամեն մի կապի հետ կապակցվող
բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի
սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը
կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը
որ հոլովով խնդիր է պահանջում։

Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս,
զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները
դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար,
նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։ Չափ կապի հետ նշված դերանունները
կարող են դրվել նաև սեռական հոլովով՝ իմ չափ։ Հանդեպ կապի հետադաս
լինելու դեպքում դերանունը դրվում է սեռականով (իմ հանդեպ), իսկ նախադաս
լինելու դեպքում՝ տրականով (հանդեպ ինձ)։ Կապերի հոլովված ձևերի հետ
առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները դրվում են սեռական
հոլովով՝ իմ մոտից, քո մոտից, քո վրայից և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու-սեռական համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ-տրական համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն-ուղղական։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի-սեռական առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի-սեռական դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

  1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
  2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  3. վրա, որևէ, և, մյուս
  4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  5. հանուն, անուն, այնքան, սույն

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ մեջ-մինջ, միություն, գինեգործ գինի-գինե, կիսալուսին կես-կիս, թիավարել, վիպասան վեպ-վիպ, շինարարություն-շեն-շին, հիվանդասենյակ, գիրանալ-գեր-գիր, գիտուն-գետ-գիտ, վիրահատել-վեր-վիր, վիճահարույց-վեճ-վիճ, գիսավոր-գես+գիս, հիանալի, լիություն, զինագործ-զեն-զին, սիրավեպ-սեր-սեր, դիմաքանդակ-դեմ-դիմ, կինոթատրոն։

Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:

Տասնյոթ, հինգ-հինգ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, մեկական, քսանմեկերորդ, երեք հազար, ութսունինը, հազարական, վեցերորդ, յոթանասուն, ինը-ինը, մեկ, քառասունհինգ:

քանակական-Տասնյոթ, միլիարդ, հարյուր ութ, երեք հազար, ութսունինը, յոթանասուն, մեկ, քառասունհինգ։

դասական-առաջին, քսանմեկերորդ, վեցերորդ

բաշխական-հինգ-հինգ, մեկական ,հազարական, ինը-ինը

Վարժություն 5.Առանձնացրու ածանցավոր բայերը և ընդգծիր ածանցները:

Վախեցնել, երգել, առաջանալ, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, խաղալ, զայրանալ, թռչկոտել, կրկնել, իջնել, բռնել, թռչել, թրջել, փախչել, հագցնել, կոտրվել, բացվել, վախենալ, կպչել, բարձրացնել, հրամայել, կտրատել, հեռացվել, արտահայտվել: