Հոկտեմբերի 16-20

Սովորել՝

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:

N=0,012կգ/1,994×10-27կգ≈6,02×10²³

Հետևաբար՝ 0,012կգ ածխածնը պարունակում է 6,02×10²³ ատոմ, և դա մեկ մոլ է։

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զաենգվածով նմուշում:

30 գ/մոլ է

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.

N5

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M

Մարմնի իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը: 

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր՝

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս:

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

p = mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:

Իմպուլսի սահմանումից բխում է, որ նրա չափման միավորը ՄՀ-ում 1  կգ·մ/վ-ն է: Դա 1 մ/վ արագությամբ շարժվող 1 կգ զանգվածով մարմնի իմպուլսն է:

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:

Իմպուլսը վեկտորական մեծություն է ։

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:

Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

Շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:

Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:

9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:

Դիցուք՝ հարթ հորիզոնական հարթւոթյան վրա v արագությամբ շարժվող զանգվածով գունդը հարվածում է անշարժ, նույն զանգվածով երկրորդ գնդին։ Գնդերի համակարգը կարելի է համարել փակ, քանի որ նրանց վրա ազդող Երկրի ծանրությունը և սեղանի հակազդեցությունը արտաքին ուժերը միմյանց համակշռում են։ Մինչև բախումն առաջին գնդի իմպուլսը mvէ, իսկ երկրորդ գնդինը՝ զրո հետևաբար համակարգի իմպուլսը mvէ։

Թեմային կցվող տեսանյութ՝

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ.31-41)

§11.Մարմնի իմպուլս:  §12. Իմպուլսի պահպանման օրենքը:      

Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:

p2 = p1

p1= m1v1 = 3,4 x 900 = 3060 գ մ/վ

m2 = 3,6 կգ = 3600 գ

v2 = p2/m2 = 3060/3600 = 0,85 մ/վ

Պատասխանեք հետևյալ հարցերին.

1.Բացատրեք, թվարկված դեպքերում մարմնի վրա որ ազդեցություններն են համակշռում?

  ա. Սուզանավը գտնվում է ծովի մեջտեղում՝  անշարժ վիճակում: 

  բ.  Սուզանավը ծովի հատակին անշարժ Է:

2. Պարաշյուտիստը վայրէջք է կատարում՝ շարժվելով ուղղագիծ հավասարաչափ: Բացատրեք, թե որ ուժերի ազդեցություններն են կոմպենսացվում (համակշռում):

3. Հնարավոր է արդյոք անջատված շարժիչով ավտոմեքենան մայրուղու հորիզոնական տեղամասով շարժվի հավասարաչափ:

4. Նկարում պատկերված է մարմնի արագության՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը: Ո՞ր տեղամասում է մարմնի վրա ազդող ուժրի համազորը զրո:

5. Ինչ արագացմամբ է թափ հավաքում 60տ զանգվածով ռեակտիվ ինքնաթիռը, եթե նրա շարժիչի քարշի ուժը 90կՆ է:

Թվերի պատմությունը

Մարդիկ սկսել են հաշվել շատ հին ժամանակներից: Տոհմի գլխավորին շատ անհրաժեշտ էր իմանալ հաշվել, որովհետև նա էր կազմակերպում որսը, թե քանի հոգի որ կողմից գնա: Մարդիկ օգտագործում էին հաշվելու համար իրենց ձեռքերը և ոտքերը: Նրանք օրինակ գնալով մորթավաճառի մոտ և ցույց տալով մեկ մատ՝ վաճառողին հասկացնում էին, որ մեկ մորթի է ուզում: Իմ կարծիքով այդպես հաշվելը տրամաբանությունն է շատ զարգացնում, որ պետք է մատներով հասկացնել, թե ինչից ինչքան են ուզում: Օրինակ՝ ես ընդհանրապես այդ բանը չէի մտածի նրանց դարաշրջանում:

Երբ մատները չհերիքեցին, մարդիկ սկսեցին օգտագործել փայտեր կամ քարեր: Եթե աղքատը հարուստից վերցնում էր հինգ պարկ ալյուր, փայտը կիսում էին երկու մասի և երկուսի վրա էլ հինգ գիծ քաշում, որից մի փայտը մնում էր հարուստի մոտ, իսկ մյուսը՝ աղքատի, որովհետև հարուստը հինգի փոխարեն քսանհինգ պարկ ալյուր կուզեր: Իսկ աղքատը հնարավոր է իր փայտը գցեր և մի ուրիշ փայտի վրա մեկ գիծ նկարելով՝ հարուստին ասեր, թե ինչու՞ ես շատ ալյուր ուզում ինձնից վերցնել, և մեկ պարկ տար հարուստին:

Մարդիկ սկսեցին արդեն թվեր գրել տարբեր երկրներում: Դա շատ կարևոր էր այն մարդկանց համար, որոնք ունեին անասուններ, հոտեր և այլն: Ամեն մարդ պետք է հիշեր և միշտ հաշվեր, թե քանի անասուն ուներ, իսկ հիմա քանիսը ունի: Շատ կարևոր էր նաև նրանց համար, ովքեր մշակելու տարածք ունեին: Այդ մարդուն հաշվել իմանալը նրա համար էր հարկավոր, որ կարողանա հաշվել, թե երբ պետք է ցանի և ինչքան պետք է ցանի:

Կան տարբեր տեսակի թվեր, օրինակ՝ մայաները կարողանում էին կետերով, գծերով և շրջանաձև պատկերներով թվեր նշել: Հռոմեացիների թվերը, որոնք մենք մինչև հիմա էլ օգտագործում ենք, եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ նման են մարդու մատներին: Իսկ այն թվերը, որոնք մենք հիմա օգտագործում ենք, մեզ հասել են Հնդկաստանից արաբների միջոցով: Մեկ թիվը, որ մենք հիմա օգտագործում ենք, այդպես էլ գրել են հին ժամանակներում: Երկուսը՝ երկու պառկած գիծ, ուղղակի գրիչը թղթից չպոկելու պատճառով ստացվել է մեր երկուսի նման: Երեքը՝ երեք գիծ, ուղղակի մեջտեղի գիծը չեն գրել թղթի վրա և ստացվել է երեք, որը մշակվելուց հետո դարձել է այնպիսի երեք, որ մենք հիմա գրում ենք: Հինգը նման էր բռունցքին, որը իր մեջ ներառում է հինգ մատ: Բոլորը ասում են, որ ամենակարևոր հայտնագործությունը մաթեմատիկայի մեջ զրո թիվն է: Առանց դրա հնարավոր չէր գրել շատ մեծ թվեր հերթականությամբ:

Շատ թվեր կան, որոնց մարդիկ անվանում են բարի կամ չար թվեր: Մարդիկ համարում են, որ յոթ թիվը շատ բախտավոր է, և շատ են օգտագորում կյանքում: Օրինակ՝ ասացվածքներում, հեքիաթերում, կյանքում և այլն: Յոթ թիվը բախտավոր է նրանով, որ մարդիկ յոթ տարեկանից գնում են դպրոց, ծիածանը յոթ գույն ունի, շաբաթը յոթ օր ունի և այլն: Մարդիկ ասում են, որ ամեն թիվ իր առեղծվածը ունի և հնարավոր է ինը թվով ամենատարբեր հաշվարկներ անել:

Իմ կարծիքով դա հնարավոր է, որովհետև թվերը լուսնի պես չբացահայտված են: Շատ հետաքրքիր են մտածել այն ժամանակվա մարդիկ, հետաքրքիր պատմություններ են մտածել թվերի վերաբերյալ՝ մտածելով, որ նաև ապագա մարդիկ կհետաքրքրվեն դրանով, թե ոչ:

Գիտնականնրը գտել են մի ոսկոր, որի վրա գծեր կան քաշած: Դրանից գիտականները մտածել են, թե ինչպես են մարդիկ հաշվել թվերը այն ժամանակ: Շումերները նույնիսկ նշաններ ունեին թվերի վերաբերյալ: Նրանց շատ պետք եկավ հաշվել այն ժամանակ, երբ նրանք սկսեցին կորուստներ, եկամուտներ ունենալ և ունեցվածք կուտակել: Մարդկանց ամենակարևոր հաշվելու պատճառը նա էր, որ մարդիկ սկսեցին կառուցել սեփական տներ, քարայրներ և այլն, որոնք պետք էր հաշվել և չափել: Ինձ թվում է, որ այն ժամանակվա մարդիկ շատ են սիրել մտածել, որովհետև նրանք մտածել են, թե ինչպես իրենց թվերը ունենան:

Կենտրոնական Ասիայում ապրող Վիլիգրի ցեղերին ընդհանրապես հետաքրքիր չէր հաշվելը կամ մաթեմատիկայով զբաղվելը, իսկ Երկիր մոլորակի մյուս կողմում ապրող շումերները բերք էին պահում, որ սովի ժամանակ հավասար, այլ ոչ թե անհավասար բաժանեին իրար մեջ: Եգիպտացիները շատ ճոխ բաներ էին սիրում: Նրանք շատ մեծահարուստներ և շատ ստրուկներ ունեին իրենց երկրում: Նրանք այնքան ստրուկներ ունեին, որ անցնում էր տասը հազարը, հարյուր հազարը և նույնիսկ մեկ միլիոնը: Նրանց նույնպես հարկավոր էր հաշվել իմանալ, որովհետև պետք էր հաշվել, թե քանի ստրուկ ունեն կամ իրենց բուրգերի երկարությունը ինչքան է: Եգիպտացիները ստեղծեցին նոր չափման միավոր՝ կուբ, որը հաշվում էին արմունկից մինչև մատների ծայրերը՝ լայնությունը հաշված:

Պյութագորասը մի դպրոց էր բացել, որտեղ միայն բուսակերներ էին սովորում: Նա ասել է, որ եռանկյունու երեք կողմերը ներդաշնակ են, և ամեն պատկերի մեջ էլ կա եռանկյունի: Մենք մինչև հիմա էլ ասում ենք, որ դա Պյութագորասի օրենքն է, բայց հնդկական արձանագրություններում ասվում է, որ հնդկական քաղաքակրթությունում մինչև Պյութագորասի ասելը կար: Պյութագորասին հաջորդեց Արքիմեդը: Արքիմեդը նույնպես շատ լավ մաթեմատիկոս էր: Արքիմեդը սիրում էր խաղալ թվերի հետ: Նրա հայտնագործություններից մեկի շնորհիվ ստեղծվեց կլոր քարտեզը: Հռոմեացիները չէին գնահատում Արքիմեդի արածները և Մ.Թ.Ա. 212 թ-ին սպանեցին Արքիմեդին: Նրանք միայն օգտագործում էին թվերը հաշվելու համար, թե քանի քաղաք են գրավել, ինչքան ոսկի են թալանել և ինչքան զոհ են տվել: Իմ կարծիքով, նրանք թվերը ճիշտ չօգտագործելու պատճառով են ոչնչացել:

Հնդկացիները շատ էին սիրում հաշվել: Սանսկրիտի գրքեր են գտել, և դրանց մեջ գրված է պարտքերի, հարկերի, առևտրական գործընկերների և ոսկու մասին: Նրանք ստեղծել են մի քանի գործիքներ: Դրանցից մեկը նման էր քանոնի: Մարդիկ վերցնելով բրոնզե ձող՝ վրան դյույմանոց գծեր էին արել: Մարդիկ գտել են նաև շատ թեթև բաներ կշռելու գործիքներ, որոնց շնորհիվ կարողանում էին ոսկի կամ ադամանդի շատ մանր կտորներ կշռել: Այս հայտանագործությունների մասին իմանալով՝ ենթադրում եմ, որ այն ժամանակվա մարդիկ շատ են սիրել փող:

Հնդկացիները որոշեցին առանձացնել թվերը նյութական առարկաներից: Այդ բանը անելով՝ հնդկացիները շատ առաջ տարան մարդկության առաջխաղացումը: Բաբելոնացիները չընդունեցին զրոյի թիվ լինելը, բայց օգտագործում էին զրոն: Նրանք զրոյի փոխարեն բաց էին թողնում այդ հատվածը: Մայաները մտածեցին և սիմվոլ ստեղծեցին: Նրանք զրոյի փոխարեն խխունջի պատյանի նման սիմվոլ էին անում: Մայաները ոչնչացան առեղծվածային պատճառներով:

Չինաստանը չգիտեր, թե ինչպես այդ սիմվոլը թվանշան սարքել, մինչև 8-րդ դար, երբ նրանց հնդկացիները ասացին դրա մասին: Իմ կարծիքով այն ժամանակվա մարդիկ շատ նպատակասլաց էին, որովհետև միշտ իրենց ուզածը ուզում էին անել: Դա շատ դժվար էր, մանավանդ այն ժամանակ, բայց նրանք արեցին դա:

Զրոն ընդունվում էր երկու ձևով, մեկը դատարկություն, իսկ մյուսը թիվ ոչինչ: Մարդիկ պնդում են, որ զրոն ամենակարևոր հայտնագործություններից մեկն է եղել ամբողջ աշխարհում: Մայաները և բաբելոնացիները զրոյի տեղը ազատ էին թողնում, բայց հնդկացիները շատ մտածելով՝ ստեղծեցին այն և ամբողջ աշխարհը ցնցվեց: Ամեն ինչ սկսեց ավելի ու ավելի զարգանալ: Գիտնականները շատ էին աշխատում դրա շուրջ: Կային երկրներ, որ չէին համարում զրոն թիվ: Իմ կարծիքով հնդկացիները ուզեցել են, որ հայտնի լինեն ամբողջ աշխարհին: Նրանք ձգտեցին դրան և հասան: