Նյուտոնի երրրորդ օրենք:

§  10. Նյուտոնի  երրրորդ   օրենք:

1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:

Երբ գնդակը գլորվում է դեպի մեզ և մենք արագ վազելով` այն հարվածում ենք, այդ ժամանակ և՛ մեր կոշիկն է դեֆորմացվում, և՛ գնդակը, բայց գնդակը ավելի շատ, քանի որ այս դեպքում մենք գնդակից ավելի արագ էինք շարժվում դեպի այն և մեր մարմնի կշիռը ավելի մեծ է:

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի վրա , թե՞ հակառակը։

Զինվորի բռունցքի և քարի փոխազդեցության ուժերը մոդուլով հավասար են, բայց, քանի որ բռունցքը ավելի մեծ արագություն է ձեռք բերում, քարը կոտրվում է, իսկ բռունցքը` թեթև դեֆորմացվում:

3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

Հորիզոնական հենարանի վրա որևէ մարմինը ազդում է որոշակի ուժով և հենարանը մարմնի վրա ազդում է մի ուժով, որը մոդուլով հավասար է մարմնի կշիռին և ուղղված է նրան հակառակ:

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառման կետերի մասին:

Ազդող և հակազդող ուժերի մոդուլիկները հավասար են և նրանց ուղղությունները միմյանց հակառակ են:

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Հնարավոր չէ, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն, որովհետև նրանք կիրառված են տարբեր մարմինների վրա:

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Հնարավոր չէ, քանի որ ճահիճը քաշում է նրան դեպի ներքև, իսկ ինքն իրեն պակաս զանգվածով քաշում է վերև` ուղղությունները հակառակ են, բայց ուժերի մոդուլները հավասար չեն:

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդյոք սայլակը:

Այո, որովհետև ուժերի մոդուլները հավասար չեն և մագնիսի մարմնի կշիռը ավելի փոքր է, քան սայլակինը

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 31- 33-ը:

ԹԵՄԱ՝

Գլուխ II. Դինամիկա: Ներածություն:                                

§  8. Նյուտոնի  առաջին    օրենք:

§  9. Նյուտոնի  երկրորդ   օրենք:

Քննարկվող հարցեր՝

1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։

Դինամիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։

2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Անկարգելորդը (պարաշյուտիստը)վայրէջքիվերջումշարժվումէհավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:

4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ մարմնի շարժման հետագիծն ուղիղ գիծ է, և մարմինը միշտ շարժվում է նույն ուղղությամբ՝ կամայական հավասար ճանապարհներ կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Մարմինը գտնվում է դադարի վիճակում:

6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:  

Շարժվող մարմինն իր արագությունը չի փոխում այնքան ժամանակ քանի դեռ նրա վրա այլ մարմիններ չեն ազդել:

8.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:

a=F/m,F=ma

9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:

10. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

— մարմնի արագացումը կախված է նրա վրա ազդող ուժից, 

— մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 23-30-ը:

Լրացուցիչ առաջադրանք.

Պատրաստեք տեսանյութ՝ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած հավասարաչափ,անհավասարաչափ,շրջանագծային,հավասարաչափ արագացող  շարժումների վերաբերյալ:

Տեսանյութում լինի  մեկնաբանություն և եզրակացություն,այն տեղադրեք ձեր բլոգներում ,հղումն ուղարկեք ինձ:

Դիտել տեսանյութեր.

Նյուտոնի երկրորդ օրենքը

Գալիլեյի տեսակետը շարժման և դադարի վերաբերյալ

https://learnpro.am/site/lesson/id/932

Իներցիայի երևույթը