Խմբեր, շերտեր, համայնքներ

Մենք՝ երկիր մոլորակի բնակիչներս բաժանված ենք տարբեր խմբերի և համայնքների։ Այդ խմբերի մեջ մենք բաշխվում ենք տարբեր ոլորտներով։ Խմբերը կարող են լինել հետևյալ ոլորտների՝ խելացիների, սպորտսմենների, անգլերենի մասնագետների, մաթեմատիկոսների, ֆիլմերի սիրահարների, նկարիչների, ռուսախոսների, նույն նախասիրություններով մարդկանց և այլն։ Կան խմբեր, որտեղ մենք մեր ընտրությամբ չենք գնում։ Դրանցից մեկը ընտանիքն է։ Ընտանիքը մենք չենք ընտրում, այլ հայտնվում ենք այնտեղ։ Նաև խմբերը կարող են բաժանվել հետևյալ ոլորտների՝ ըստ կրոնի ներկայացուցիչների, սեռի, տարիքի և այլն։