Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

1․ Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

Կորնթարթ-կլոր և ուռուցիկ

Վխտել-արագ, խառնաշփոթ շարժվել

Ոստոստել-ցատկոտել

Բոթել-հրել

Խածնում-կծել

2․ Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ:

Այդ ճահճի մեջ կատարված երևույթները, շատ նման են իրական կյանքի: Մարդիկ վազվզում են, մեկը մյուսին կարող է վատություն անել, կարող են չարախոսել, նույնիսկ տեսնում ենք ֆիլմերում, ինչքան սպանությունմեր են լինում: Կարծես թե մարդիկ չեն կարող հանգիստ ապրել:

3․ Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Այս հեքիաթի փոխաբերական իմաստը այն է, որ ջրի բացիլների խառնաշբոթ վիճակը փոխաբերական իմաստով մարդկանց կյանքի վիճակն է ու հարաբերությունները:

Ջրի կաթիլը։ Հանս Քրիստիան Անդերսեն։ Գրավոր վերլուծություն

Ստեղծագործությունը, կամ հեքիաթը շատ հետաքրքիր ու խորիմաստ միտք ու նկարագրություն ուներ: Հեքիաթը ներկայացնում էր մի կախարդ, ով սիրում էր զննել մարդկանց հոգսերը: Կախարդը մի օր խոշորացույցի տակ դրեց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ, որի մեջ տեսավ հազարավոր տարբեր գազանիկներ, ովքեր բոլորը թշնամանք էին ցույց տալիս միմյանց հանդեպ, ցանկանում էին հավասարացնել բոլորին և այդ ամենը կատաղած ու ագրեսիվ: Հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ շատ մեծ նմանություն ունեին իրական կյանքի մարդկանց ու ժողովրդի հետ: Այդ նմանությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մի անանուն կախարդ չիմանալով, որ այդ ամենը կատարվում է ճահճի կաթիլի մեջ, այն տեսավ որպես Կոպենհագեն քաղաք: Իրական կյանքում, ցանկցած երկրում ու քաղաքում ևս այդպես է: Մարդիկ նույնսիկ առանց ոչ մի պատահարի ջղայն ու անարդար են իրար հանդեպ: Դա լինում է և՛ մեծաքանակ հավաքներում, և՛ առորյայում մի քանի հոգու միջև: Ոչ մեկ չի կարողանում դրան վերջ տալ, այդ երևույթը միշտ լինում է, և միշտ ականատես ենք լինում դրան, երբեմն մենք ինքներս ենք այդ միջավայրը ստեղծում առանց նկատելու:


Այդ կատաղությունն հանգստացնելը բարդ է, թշնամությունը վերացնելը բարդ է, անարդարությունը վերացնելը նույնպես բարդ է: Հեքիաթի փոխաբերական իմաստը հենց կաթիլն է: Այն որ կաթիլն այդքան փոքր է, բայց այդ կաթիլի մեջ ևս կա կատաղություն ու թշնամություն: Այդ ամենն կա կաթիլի միջի քաղաքի մանր գազանիկների միջև, որոնք բնորոշում են իրական մարդկանց ու ժողովրդին, կաթիլը նկարագրում է աշխարհում ցանկացած քաղաքի դրությունը անցյալում և հենց հիմա: Այն այդքան փոքր է, բայց այդքան չարություն անարդարություն ու կատաղություն կա նրա մեջ: Հեքիաթի ամբողջ գաղափարն այն էր, որ ցանկացած գոյության մեջ միշտ կա թշնամություն, անարդարություն և կատաղություն: Այդ ամենը կա և՛ ամենամեծ քաղաքներում, և՛ ամենափոքր ջրի կաթիլում: Հեքիաթը դա էր ասում, անարդարությունն, կատաղությունն ու թշնամությունն այնքան շատ է, որ նույնիսկ կա ամենափոքր գոյության մեջ և այն միշտ կլինի:

Պարապունք 10.

Թեմա՝ Զուգահեռագծի հայտանիշները
Եթե տրված է քառանկյուն, ինչպես պարզել, այդ քառանկյունը զուգահեռագիծ է, թե՞ ոչ։ Տեսանյութը տես
այստեղ։
Հայտանիշներ։

1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:


3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:


1.Կարելի՞ է պնդել, որ 4մ, 4մ, 6մ, 6մ կողմերով քառանկյունը զուգահեռագիծ է:
Ոչ

2.ABCD քառանկյան մեջ АB=CD։ Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է
Ոչ

3.ABCD քառանկյան մեջ АB=CD, BC=AD: Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է։
Այո

4.Ձևակերպիր զուգահեռագծի երեք հայտանիշները:
Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է

5.Ուռուցիկ քառանկյան երկու անկյունների աստիճանային գումարը 180 է, գտեք մյուս երկու անկյունների աստիճանային գումարը։
180

6.ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB=CD, <А=70աստիճան է, <D=110 աստիճան։ Ապացուցեք, որ քառանկյունը զուգահեռագիծ է։
Քառանկյան անկյունների աստիճանային չափերի գումարը 360օ է։ 360օ – 70օ – 110օ = 180օ: Մենք ուզում ենք ստանալ զուգահեռագիծ, ուրեմն մեզ պետք են ևս մեկ 70օ և 110օ անկյուններ՝ <B = 110օ, <C = 70օ:

7.ABCD քառանկյունը զուգահեռագիծ է։ Ապացուցեք, որ <BCA=<CAD։
Եթե

8.ABCD քառանկյան մեջ AB = CD և AB || CD, ∠C = 15 աստիճան : Գտեք քառանկյան բոլոր անկյունները։
15օ, 15օ, 165օ, 165օ

9.ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB = CD, ∠B = 70 աստիճան , ∠BCA = 60 աստիճան , ∠ACD = 50 աստիճան: Ապացուցեք, որ քառանկյունը զուգահեռագիծ է։
AD = DC
Եթե <B = 70o, և <BCA = 60o, ուրեմն <BAC = 50o(180o – 70o – 60o)

AB = DC,
AC = AC,
<BAC = <ACD,
Եռանկյունների հավասարության 1–ին հայտանիշ
△ADC = △BAC:

10.Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 80 աստիճան է:
40o, 40o, 140o, 140o

11.Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե՝
ա) ∠A = 84 աստիճան է ,
<B = 96o, <D = 96o, <C =84o
բ) ∠A – ∠B = 55 աստիճան է ,
<A = 117.5o , <B = 62.5o, <C = 117.5o, <D = 62.5o
գ)∠A + ∠C = 142 աստիճան է։
<A = 71o, <B = 109o, <C = 71o, <D = 109o

12.Դժվար։ Ապացուցուցե զուգահեռագծի առաջին հայտանիշը։
AB||CD, AB = CD,
|=> △ABC =△ACD(Եռանկյունների հավասարության 1-ին հայտանիշ),
|=> BC || AD(Վերևի տողում գրված անկյունները օգտագործում ենք որպես խաչադիր)