Осень

Перевод текста ,,Осень,, на армянский язык. 

Осень − дама капризная и прихотливая. Совершенно невозможно предсказать ее настроение. То она балует приятным солнечным теплом, а то сердится проливными холодными дождями. Но во всей своей многогранности она прекрасна и неповторима. Ни одно время года не имеет такой контрастности, как осень. Яркая, красочная, живая, богатая − она не раз становилась объектом воспевания поэтов, прозаиков и художников. И не удивительно. Ведь осенняя палитра способна окрасить в самые невообразимые оттенки любое сочинение на тему «Осень». В памяти сразу всплывают образы Пушкинской, Шишкинской и Репинской осени. Поистине «Осенняя пора, очей очарованье»!

Աշուն

Աշունը — տիկին է համառ և քմահաճ։ Ընդհանրապես հնարավոր չի գուշակել նրա տրամադրությունը։ Մեկ նա շոյում է արևային տաքություն, կամ էլ ջղայնանում է հանկարծ տեղացող անձրևներով։ Բայց նրա բազմակողմայնությամբ նա հիասքանչ և եզակի։ Ոչ մի եղանակ չունի այդպիսի հակադրություն, ինչպես աշունը։ Պայծառ, գունեղ, աշխույժ, հարուստ — նա մեկ անգամ չէ, որ դարձել է բանաստեղծների, արձակագիրների և արվեստագետների գովասանքի առարկա: Եվ զարմանալի չէ։ Ի վերջո, աշնանային ներկապնակը կարող է գունավորել ցանկացած շարադրություն «Աշուն» թեմայով ամենաանպատկերացնելի երանգներով: Պուշկինի, Շիշկինի և Ռեպինի աշունների պատկերներն անմիջապես գալիս են մտքիս: Իսկապես «Աշնանային ժամանակ, աչք շոյող հմայք է»:

А чего стоит осенний лес с его приятным шуршаньем опавшей золотой листвы, органическими звуками фауны, летающими нитями серебра паутины и прочим. В этот период лес по-настоящему оживает. Каждый его житель, растение и насекомое усердно начинает готовиться к приходу холодов и зимнему сну, создавая своей живостью уникальное романтическое настроение с чуть заметной грустью раздумий. В такие моменты кажется, что время приобретает какой-то особенный, неспешный, ход, давая возможность еще немного задержаться в прекрасном мгновении.

Իսկ ի՞նչ արժե աշնանային անտառն իր տապալված ոսկե տերևների հաճելի խշշոցով, կենդանական աշխարհի օրգանական հնչյուններով, արծաթյա սարդոստայնի թռչող թելերով և այլն։ Այդ պահին անտառը իրականում կենդանանում է։ Նրա յուրաքանչյուր բնակիչ, բույսեր և միջատներ ջանասիրաբար սկսում են պատրաստվել ցուրտ եղանակի և ձմեռային քնի գալուն՝ իրենց աշխուժությամբ ստեղծելով յուրահատուկ ռոմանտիկ տրամադրություն՝ արտացոլման մի փոքր նկատելի տխրությամբ: Նման պահերին թվում է, թե ժամանակը ինչ-որ առանձնահատուկ, անշտապ ընթացք է ստանում՝ հնարավորություն տալով մի փոքր երկար մնալ գեղեցիկ պահին։

Природа лучший автор и поэтому осень − это шедевр, сотканный из звуков, красок, запахов и ощущений уходящей красоты. Звучание осени всегда особенное, разное и ни с чем не сравнимое. Это самая прекрасная и щедрая пора, дающая нам богатый урожай и незабываемые воспоминания о теплых днях бабьего лета, приятных прогулках по «золотым» аллеям парка, первых густых и свежих дождях и т. д. Осень никого не оставляет равнодушной, затрагивая в душе самые тонкие ее струнки.

Բնությունը լավագույն հեղինակն է, ուստի աշունը գլուխգործոց է՝ հյուսված հնչյուններից, գույներից, հոտերից ու խամրող գեղեցկության զգացողություններից։ Աշնան ձայնը միշտ առանձնահատուկ է, տարբերվող ու անզուգական։ Սա ամենագեղեցիկ և առատաձեռն ժամանակն է, որը մեզ տալիս է հարուստ բերք և անմոռանալի հիշողություններ հնդկական ամառվա տաք օրերի մասին, հաճելի զբոսանքներ այգու «ոսկե» ծառուղիներով, առաջին թանձր և թարմ անձրևները և այլն: Աշունը ոչ ոքի չի թողնում անտարբեր, շոշափելով հոգու ամենանուրբ բաները, նրա լարերը:

Она − лучшая муза, вдохновляющая на созидание. Хотите написать сочинение на тему «Осень»? Просто выйдете на прогулку, пройдитесь по пестрому лиственному ковру, прошуршите опавшей листвой, закройте глаза и вслушайтесь в звуки осени, вдохните всей грудью ее ароматы, чистый и прозрачный воздух. И она щедро наполнит вашу душу и мысли глубиной, мудростью и умиротворением. Осень величественна, как сама королева!

Նա – ստեղծագործական ոգեշնչող լավագույն մուսան է։ Ցանկանու՞մ եք շարադրություն գրել «Աշուն» թեմայով: Պարզապես դուրս եկեք զբոսնելու, քայլեք տերևների գույնզգույն գորգի վրայով, խշխշեք ընկած տերևները, փակեք ձեր աչքերը և լսեք աշնան ձայները, շնչեք ամբողջ կրծքով նրա բուրմունքները, մաքուր և թափանցիկ օդը: Եվ այն մեծահոգաբար կլցնի ձեր հոգին և մտքերը խորությամբ, իմաստությամբ և խաղաղությամբ: Աշունը նույնքան հոյակապ է, որքան ինքը՝ թագուհին:

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն

Արտաշես, Սաթենիկ և Արտավազդ

***

Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Կարդա այսպես.

երդմունս — երդմունըս

յաշխարհս — հաշխարհըս

յանձն — հանձն

յափն — հափըն

յինքեանս — հինքյանս

միաբանեալ — միաբանյալ

տարածեալ — տարածյալ

գնացեալ — գնացյալ

հասեալ — հասյալ

արարեալ — արարյալ

զիւրոց — զյուրոց

բազմութիւն — բազմություն

զխաղաղութիւն — ըզխաղաղություն

գետոյն — գետույն

քոյր — քույր

պատանւոյն — պատանվույն

տեղի տայ — տեղի տա

ի հիւսիսոյ — ի հյուսիսո

ի հարաւոյ — ի հարավո

Աշխարհաբար

Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր — ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:

2. Այս բառերն ու բառաձևերը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.

ժողովում է, լինում է, տեղի է տալիս (նահանջում է), անցնում է, բանակում է (բանակ է դնում), գալիս է, ձայնում է (ձայն է տալիս), այս ժամանակ, պատանու քույրը, գետի ափը, Արտաշեսի բանակը, գնալով, հասնելով, միաբանվելով,բոլոր լեռնականների հետ միաբանվելով, ձերբակալելով, մեծ բազմությամբ, երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև, Ալանների արքայի որդուն, գետը նրանց միջև, երդումներ և դաշինք, ալանների երիտասարդները:

3․ Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ-Վրաստան, Հայոց աշխարհ-Հայաստան:

4․ Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրի՛ր և պատճառաբանի՛ր):

Հեղինակը թշնամանքով էր վերաբերվում Ալաններին, քանի որ Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։

5․ Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Ես իմացա նրանց ծանոթանալու պատմությունը ՝ Հայոց զորքը բռնել էր Ալանների թագավորի որդուն և Արտաշեսի մոտ տարել։ Ալանների թագավորը հաշտություն էր խնդրում, բայց Արտաշեսը մերժեց։ Եվ նրանք ուղարկեցին պատանու քրոջը, ով թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին։

***

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

Այո նկատեցի, կարդացվում է հ։

Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի մասին է, քանի որ Սաթենիկն այս հատվածում գովերգում է Արտաշեսին և Արտաշեսի զորքին։

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Սաթենիկը եկել էր գետի ափ Արտաշեսի հետ խոսելու, որպեսզի Արտաշեսն իր եղբորը բաց թողներ։ Ես ուրիշ ոչ մի բան չնկատեցի։

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Զի վասն միո քինու ոչ է օրեն դիւցազանց
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:

Սաթենիկը համառ էր և գիտեր իր խոսքի գինը։ Նա վստահորեն գնացել էր Արտաշեսի հետ խոսելու, որպիսի Արտաշեսն իր եղբորն ազատի պատանդությունից։

Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Սաթենիկը խելացի, քաջ և համառ աղջիկ էր։ Նա իր եղբոր համար գնացել էր Արտաշեսի հետ խոսելու, որ Արտաշեսը բաց թողնի ալանաց արքայազնին ՝ իր եղբորը։

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Սաթենիկը շատ քաջ աղջիկ էր, քանի որ ոչ բոլոր քույրերը հանուն իրենց եղբոր կգնային թշնամու հետ խոսելու։ Ինչպես ես հասկացա, Սաթենիկը շատ էր սիրում իր եղբորը և պատրաստ էր ամեն կերպ օգնել եղբորը։

Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Այր քաջ Արտաշէս, աչագեղոյ դստերս, թշնամութիւն յաւիտենական, ազգաց քաջաց։

Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա

ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին

բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց  յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Աշխարհաբար

Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանցից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակը Սմբատին, բաց է անոմ իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին,դաշինք և ուխտ դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .

Հարցեր և առաջադրանքներ

Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:

Եվ ուստի՞ կտա քաջ Արտաշեսը
Հազարից հազարս և բյուրս բյուրերից
Ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:

Ալանաց արքան ասեց, թե արդյոք կարող է Արտաշեսը իրեն վճարել իր կույս դստեր փոխարեն։

Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:

Իմ կարծիքով արքան Արտաշեսին մերժեց, բայց դա արեց այլ ձևով։ Նա գիտեր, որ Արտաշեսը այդքան գումար չունի կամ գիտեր, որ Արտաշեսը չի պատրաստվում այդքան գումար տալ իր դստեր համար, այդ պատճառով էլ նա մերժեց։

Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:

Ալանաց արքան իմ մոտ շատ վատ տպավորություն թողեց։ Նրա որդին բանտարկված է Արտաշեսի մոտ և գտնվում է վտանգի տակ։ Նա պետք է համաձայնվեր տալ իր դստերը Արտաշեսին։ Նրա համար ավելի լավ էր իր որդին մահանա, քան թե իր աղջիկը ամուսնանա Արտաշեսի հետ։ Սաթենիկը, ոչ թե մահանալու էր, այլ ընդամենը ամուսնանալու, իսկ իր որդին կարող է մահանալ։

Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը:

***

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — զարծվի

ցաւեցոյց — ցավեցույց

 զմեջք — ըզմեջք

 իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

Անցեալ բառը ինքդ բացատրիր:

Անցեալ-անցյալ

Ի՞նչ բառով է արտահայտված արի բառի իմաստը նախորդ հատվածներում:

Քաջ

Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

արի արքայն Արտաշէս

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց

Ոսկէօղ շիկափոկ պարանն բառակապակցությունը Խորենացին բացատրում է այսպես (հատվածն ուսուցչի օգնությամբ փոխադրիր).

Քանզի պատուեալ է առ Ալանս մորթ կարմիր` լայքա շատ եւ ոսկի բազում տուեալ ի վարձանս` առնու զտիկին օրիորդն Սաթինիկ: Այս է ոսկէօղ շիկափոկ պարանն:

Քանզի պատվել է առ Ալանս մորթ կարմիր՝ լայքա շատ և ոսկի բազում տվել ի վարձանս՝ առնի տիկին օրիորդն Սաթենիկ։Այս ոսկեպետ շիկափոկ պարանն։

Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները և փորձիր բացատրել դրանց գործածությունը:

ԵՎ-շաղկապ

Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

Արտաշեսը ըստ այս հատվածի շատ քաջ էր, քանի որ ոչ բոլորը կառևանգեին Ալանների արքայի դստերը։

Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է․

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է:

***

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,

Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն:

Կարդա այսպես.

փեսայութեանն — փեսայությանն հարսնութեանն — հարսնությանն

Նկատեցիր, որ եա — ն կարդացվում է յա (հիշիր նաև սեաւ, հանեալ, անցեալ, ձգեալ բառաձևերը):

Բառարան

Տեղ — տեղում, անձրև

Տեղ ոսկի — ոսկի անձրև

տեղայր –տեղում էր

ի փեսայութեանն Արտաշիսի — Արտաշեսի փեսայության ժամանակ

ի հարսնութեանն Սաթինկանն — Սաթենիկի հարսնության ժամանակ

Հարցեր և առաջադրանքներ

Մեկ նախադասությամբ գրավոր փոխադրիր հատվածի բովանդակությունը: Ինչքան հնարավոր է` համառոտիր այդ նախադասությունը:

Խորենացին սա բացատրում է այսպես (հատվածն աշխարհաբար դարձրու).

Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել` դահեկանս ճապաղել իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց. այսպէս եւ թագուհեացն յառագաստին` մարգարիտ:

Բառարան

սովորութիւն էր թագաւորացն մերոց — մեր թագավորների սովորությունն էր, մեր թագավորները սովորություն ունեին

ի դուռն տաճարին հասանել — տաճարի(այստեղ` պալատի) դռանը հասնելու ժամանակ

դահեկանս ճապաղել –դահեկաններ շաղ տալ (դահեկան — հռոմեական ոսկե դրամ)

իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց — հռոմեացիների հյուպատոսների նման

սապէս եւ թագուհեացն — նույնպես և թագուհիների

 յառագաստին — այստեղառագաստի սենյակում

Աշխարհաբար

Քանի որ, մեր թագավորների սովորությունն էր, երբ փեսացուն հասնում էր տաճարի դռան մոտ, դահեկաններ էին շաղ տալիս հռոմեացի հյուպատոսների նման, նույնպես և թագուհիները առագաստի սենյակում

Գրավոր պատմիր Արտաշեսի և Սաթենիկի մասին:

***

1. Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի` ծնանի նմա զԱրտաւազդ եւ զայլս բազումս:

Աշխարհաբար

Սա (Սաթենիկը) Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով` (նրա համար) ծնում է Արտավազդին ուրիշ շատ զավակներ:

2. Ոմանք ասեն եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. Զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աժդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ

Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ

Եւ զդեւ փոխանակ եդին:

Աշխարհաբար

Ոմանք էլ ասում են, թե հենց սրա (Արտավազդի) ծնվելու ժամանակ մի պատահար է եղել, և կարծում են, թե Աժդահակի սերնդից կանայք նրան կախարդել են, որի պատճառով Արտաշեսը նրանց շատ չարչարեց: Այս նույն երգիչներն առասպելի մեջ այսպես են ասում…

Բառարան

վիշապազունք — վիշապազունները

զմանուկն Արտավազդ — մանուկ Արտավազդին

փոխանակ — այստեղ` փոխարեն

եդին — դրին

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա զսա, զնոսա, զմանուկն և զդեւ բառերը:

Ինչ կարող է նշանակել վիշապազուն բառը(համեմատիր արքայազուն, իշխանազուն բառերի հետ):

Վիշապազուն-վիշապից սերված, վիշապի զարմ՝ սերունդ

Աշխարհաբար դարձրու առասպելից մեջբերված հատվածը:

Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ

Եւ զդեւ փոխանակ եդին:

Վիշապազունները գողացան մանուկ Արտավազդ

Եվ դրեցին դևի փոխարեն

***

Ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով ցհայրն.

Մինչ դու գնացեր,

Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,

Ես աւերակացս ում թագաւորեմ:

Բառարան

մինչ — այստեղ` երբ

զերկիրս ամենայն — այս ամբողջ երկիրը

 ընդ քեզ — քեզ հետ

աւերակացս — այս ավերակներին

Աշխարհաբար

Արտաշեսի մահվան ժամանակ, հեթանոսական սովորությամբ, շատ կոտորածներ էին լինում. սրա վրա(պատճառով), ասում են, Արտավազդը նեղանում է և ասում է հորը…

Հարցեր և առաջադրանքներ

Փորձիր գլխի ընկնել, թե զերկիրս ամենայն բառակապակցությունն ու աւերակացս բառը բացատրելիս որտեղից է ավելացել այս բառը:

Աշխարհաբար դարձրու Արտավազդի խոսքը:

Մինչ դու գնացիր,

Եվ ամբողջ երկրիը քեզ հետ տարար

Ես այս ավերակում ինչպես պետք է թագավորություն անեմ:

Հորն ուղղված այս խոսքի մասին քո վերաբերմունքը շարադրիր.

ա)մեղադրիր Արտավազդին

Արտավազդը չարացել էր և չէր ուզում ոչինչ անել։ Նա մեղադրում էր հորը, որ նա երկիրը շատ վատ վիճակում է հանձնել իրեն։

բ)արդարացրու նրան:

Նա անիմաստ մեղադրում էր հորը և իմ կարծիքով դա արդարացում չունի։

Արտավազդի բնավորության ո՞ր գիծն է երևում այս հատվածում:

Այս հատվածում երևաց նրա էգոիսմը։

Բարձրաձայն կարդա հատվածն այնպես, որ նախորդ հարցի պատասխանդ զգացվի:

***

Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.

Եթէ դու յորս հեծցիս

ՅԱզատն ի վեր ի Մասիս,

Զքեզ կալցին քաջք, տարցին

ՅԱզատն ի վեր ի Մասիս.

Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Բառարան

վասն որոյ — որի համար, որի պատճառով

անիծեալ զնա Արտաշիսի — Արտաշեսը նրան անիծելով

յորս — որսի

հեծցիս — հեծնես, կհեծնես, պիտի հեծնես, հեծնելու ես յԱզատն ի վեր ի Մասիս — Ազատ Մասիսն ի վեր(Ազատ Մասսով դեպի վեր)

կալցին — բռնեն, կբռնեն, պիտի բռնեն, բռնելու են

քաջք – քաջքերը (քաջք — դևեր, ոգիներ)

տարցին — տանեն, կտանեն, պիտի տանեն, տանելու են

անդ – այստեղ

կայցես — մնաս, կմնաս, պիտի մնաս

զլոյս — լույսը

մի տեսցես — չտեսնես

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) յորս, յԱզատն,

բ) որոյ,

գ) զքեզ, զլոյս:

Աշխարհաբար դարձրու հատվածը: Աշխարհաբար ինչպե՞ս կլինի` յորս հեծցիս բառակապակցությունը:

Ինչպես ես հասկանում զլոյս մի տեսցես արտահայտությունը:

Կազմիր նախադասություններ, որոնցում լույս տեսնել — ն ունենա տարբեր իմաստներ:

Կարդա` առանց կրկնելու ՅԱզատն ի վեր ի Մասիս տողը: Ինչ է փոխվում:

***

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ — կա

շղթայիւք — շղթայյուք

ջանայ — ջանա

միաշաբթւոջ — միաշաբթվոջ

Արտաւազդայ — Արտավազդա

Բառարան

Զրուցեն — զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ — այստեղ` թե

արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք — շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն — շղթաները

ջանայ — ջանում է

առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից

զօրանան — զօրանում են, ամրանում են

ասեն — ասում են

վասն որոյ — որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր

 ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը

երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ

բախեն — այստեղ` խփում են

զի — որ, որպեսզի

զօրասցին — այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ, զշղթայսն, զհետ, զսալն,

բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,

գ) յայրի, յաւուր,

դ) որոյ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք, չունք, կապանքն, շղթայքն, զսալն:

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության նկատմամբ:

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին:

***

Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի

Եւ զառաւօտն նաւասարդի,

Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.

Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,

Որպէս օրէն էր թագաւորաց:

Կարդա այսպես.

Եղջերուաց — եղջերվաց

Բառարան

ո — ով

տայր — այստեղ` կտար

զծուխ ծխանի — ծխանի ծուխը

ծխան — ծխնելույզ

Նաւասարդ — հայոց հեթանոսական տոմարի առաջին ամիսը (այստեղ`

հեթանոսական տոն)

եղանց — եղնիկների

եղջերուաց — եղջերուների

մեք — մենք

փող հարուաք — փող էինք փչում

թմբկի հարկանէաք — թմբուկ էինք զարկում

օրէն — օրենք, վայել, պատշաճ

թագաւորաց — թագավորների(ն)

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զծուխ, զառաւօտն, զվազելն, զվարգելն:

Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զառաւօտն Նաւասարդի, զվազելն եղանց, զվարգելն եղջերուաց:

Աշխարհաբար դարձրու հատվածը:

Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Ըստ քեզ, ի՞նչ զգացում է արտահայտվում այս խոսքում: Պատճառաբանիր ասածդ:

Կարդա և փորձիր հասկանալ, թե ո՛վ է խոսողը:

Քիմիայի հիմնական հասկացությունները

1.

mwlcmwl.png

2. CO2(C, O2)

Fe(OH)3 (Fe,O3,H3)

NaOH(Na,O,H)

H2O(H2,O)

3. NaNO, CaCO3, Fe2O3, Al2(SO4)3, H3PO4

4. KO, CaO, AlO, Fe(II)O, Fe(III)O, N(I)O, N(III)O, P(V)O, Mn(VII)O

5. Նրանց անվանում են քանակական բաղադրություն և ցույց են տալիս, թե որքան են H-ի S-ի O-ի մոլեկուլների թիվը

6. 

7.

ա․H2O

բ․CO2

գ․CH4

դ․SO2

Պարապունք 11.

Թեմա՝ Զուգահեռագիծ

1. GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD զուգահեռագիծ, նշեք АB կողմին կից և հանդիպակաց կողմերը։

Կից՝ BC, AD

2. GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD զուգահեռագիծ, նշեք  А անկյան կից և հանդիպակաց անկյունները։

<A-կից՝ <Β, <D հանդ․ <C

3. Զուգահեռագծի բոլոր անկյունների աստիճանային գումարը ի՞նչ բանաձևով ես հաշվում։

(n-2)x180

n=4

(4-2)x180=360

4. Քառանկյան բոլոր կողմերը 5սմ են։ Կարո՞ղ ենք պնդել, որ այն զուգահեռագիծ է։

Այո, համաձայն II հայտանիշի։

5. GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD  քառանկյուն, այնպես որ անկյունագծերը հատման կետով կիսվեն։ Կարո՞ղ ենք պնդել, որ այդ քառանկյունը զուգահեռագիծ է։

Այո, համաձայն III հայտանիշի


6. Զուգահեռագծի անկյունագիծը երկու կից կողմերի հետ կազմում է համապատասխանաբար 25 աստիճանի և 35 աստիճանի անկյուններ: Գտեք զուգահեռագծի բոլոր անկյունները:

60°, 120°, 60°, 120°

7. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե  ∠A = 80 աստիճան է։

80, 80, 180:

8. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե  ∠A – ∠B = 55 աստիճան է։

180-55=125

125:2=62.5

62.5+55=117.5

9.  Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե ∠A + ∠C = 142 աստիճան է։
<A =71 o
<B =109 o
<C =71 o
<D = 109o

10. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները ,  եթե  ∠A = 2 * ∠B:
<A =120 o
<B =60 o
<C =120 o
<D = 60o

11. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե  ∠CAD = 16 աստիճան է, իսկ  ∠ACD = 37 աստիճան է։
<A =53 o
<B =127 o
<C =53o
<D =127 o

12. Զուգահեռագծի պարագիծը  70 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե կողմերից մեկը վեց  անգամ մեծ է մյուսից:

5սմ, 30սմ

Պարապունք 13.

Լուծիր հավասարումների համակարգը քեզ հարմար եղանակով․
1.Հուշում․ Առաջին հավասարումից հանիր երկրորդ հավասարումը։
{x+2y-3=0
{x+y+1=0
x+2y- x-y-1= 0
y=1
x+1+1=0
x+2=0
x=-2
(-2;1)


2. Հուշում․ Առաջին հավասարումից հանիր երկրորդ հավասարումը։
{x-3y+3=0
{x+y-1=0
x-3y+3-x-y+1=0
-4y+4=0
-4y=-4
y=1
x+1-1=0
x=0
(0;1)

3.Հուշում․ Առաջին հավասարումից հանիր երկրորդ հավասարումը։
{4x+y-2=0
{3x+y+3=0
4x+y-2-3x-y-3=0
x-5=0
x=5
15+y+3=0
y=-18
(5;-18)


4.Հուշում․ Երկրորդ հավասարումից հանիր առաջին հավասարումը։
{x-y-7=0
{3x-y+1=0
3x-y+1-x+y+7=0
2x=-8
x=-4
-4-y-7=0
y=11
(-4;11)

5.Հուշում․ Հավասարումների համապատասխանաբար աջ և ձախ կողմերը իրար գումարիր։
{x+3y-1=0
{-x+4y+8=0
x+3y-1-x+4y+8=0
7y+7=0
y=-1
x-3-1=0
x=4
(4;-1)


6.Հուշում․ Հավասարումների համապատասխանաբար աջ և ձախ կողմերը իրար գումարիր։
{x-2y+3=0
{-x+3y-2=0


Լուծիր խնդիրները նախապես կազմելով երկու անհայտով երկու հավասարումների համակարգ։
7.
Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից։ Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 48։ Գտեք այդ թվերը։
{x = 2y
{4y + 2x = 48
(12 ; 6)

8.
Մի թիվը 3 անգամ փոքր է մյուսից։ Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 45։ Գտեք այդ թվերը։
{x = 3y
{2y + y= 45
(27 ; 9)